211652_close_icon
views-count3195 դիտում article-date 21:59 27-10-2017

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Գրիգոր Նարեկացու անվան հ. 137 դպրոցը 50 տարեկան է

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Գրիգոր Նարեկացու անվան հ. 137 հիմնական դպրոցի 50-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը: Հոբելյանի առթիվ Երևանի քաղաքապետի տեղակալը շնորհավորել, բեղմնավոր գործունեություն և նորանոր ձեռքբերումներ է մաղթել կրթօջախի մանկավարժներին, աշակերտներին ու շրջանավարտներին՝ վստահություն հայտնելով, որ բարի ավանդույթներն այս դպրոցում շարունակական կլինեն: Տոնական միջոցառումը հագեցած էր նաև գեղարվեստական համարներով, դպրոցի երգչախմբի կատարումներով, կրթօջախի առօրյայի մասին պատմող տեսանյութերով ու շնորհավորական ուղերձներով: Դպրոցի կեսդարյա հոբելյանի առիթով մի շարք ուսուցիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:

Նմանատիպ նյութեր