54770 դիտում
18:07 29-10-2017
Երևանի Կենդանաբանական այգու տնօրենն ու ապաստարանի համակարգողը փրկեցին «Զիտային», «Գիտային» և նրանց մորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Արարատի մարզի Ուրցաձոր վարչական շրջանի տարածքում է գտնվում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից ստեղծված Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամիսներ առաջ, երբ հանրությունը արդարացիորեն բարձրաձայնեց Գյումրի քաղաքում գտնվող առյուծների անմխիթար վիճակի մասին, իսկ մեր գործընկեր [color=#EF2929]Aravot.am [/color]կայքի լրագրողը ներկայացրել էր տեսանյութ այդ վայ-գազանանոցի մասին, հանրությունը պահանջում էր, որպեսզի քանի դեռ կենդանիները ողջ են, հանձնվեն հոգատար մարդկանց խնամքին:
Այդ ամենը իրենց վրա վերցրեցին Երևանի Կենդանաբանական այգու աշխատակիցները՝ տնօրեն Ռուբեն Խաչատրյանի և նշված ապաստարանի համակարգող Մանուկ Մանուկյանի գլխավորությամբ:
Այսօր արդեն կենդանիները գտնվում են առողջ վիճակում և նրանց տկարությունը հուշ է մնացել, քանի որ հիմա արդեն նրանք գտնվում են վստահելի ձեռքերում և երկուսին անգամ անուն են կոչել՝ «Զիտա» և «Գիտա»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է նաև [color=#EF2929]Aravot.am[/color]-ի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը, թե ինչպիսի պայմաններում են պահվել առյուծները, իսկ ովքեր տեսել են Գյումրիում նրանց կացարանը, կես-կատակ ասում էին. «խրուշչովյան տներից առյուծներին տեղափոխել են էլիտար վանդակներ»:
Գ. Շամշյանի տեղեկություններով, առաջիկայում առյուծները տեղափոխվելու են Երևանի կենդանաբանական այգի:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4859 դիտում
12:21 01-11-2019
Երևանի կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. Երևանի փոխքաղաքապետ
2049 դիտում
12:50 30-01-2021
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում նկարահանվել է նոր կովկասյան հովազ