211652_close_icon
views-count1980 դիտում article-date 12:50 30-01-2021

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում նկարահանվել է նոր կովկասյան հովազ

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում կովկասյան հովազի նոր առանձնյակ է նկարահանվել, որը, հավանաբար էգ է : Այս մասին հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆեյսբուքյան էջում: «Դիմավորե՛ք․․․ ՆՈՎԱ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում կովկասյան հովազի /Առաջավորասիական ընձառյուծ, Panthera pardus saxicolor, Caucasian leopard/ նոր առանձնյակ է նկարահանվել, որը, հավանաբար էգ է Սա իրապես հրաշալի նորություն և մեծ ձեռքբերում է ամբողջ տարածաշրջանի համար Ի դեպ, նման զարգացումը շատ հավանական է։ Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ մեկ ամսվա կտրվածքով նոր առանձյակը ֆիքսվել է նույն տարածքում, ինչ հայտնի Նեո անունով արու հովազը։ Իրականում քիչ հավանական է, որ երկու արու առանձնյակները կարող են միմյանց այդքան մոտ գտնվել այդքան երկար ժամանակ։ Նեո անունով և նոր նկարահանված հովազները երիտասարդ առանձնյակներ են, ինչը նրանց բազմանալու հավանակությունը դարձնում է առավել հավանական»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր