211652_close_icon
views-count7641 դիտում article-date 10:00 30-10-2017

Անկարայում հակաամերիկյան ու հակաեվրոպական բազմահազարանոց բողոքի երթ է տեղի ունեցել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նախօրեին Հանրապետության օրվա կապակցությամբ անցկացվել է խոշոր բողոքի երթ՝ ուղղված Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրամիության որդեգրած քաղաքականությանը, հաղորդում է Ria Novosti-ն։ Ակցիան, որին մասնակցել է մոտ 100.000 մարդ, կազմակերպել էին Թուրքիայի Երիտասարդական միությունը և Հայրենակցական կուսակցությունը։ Երթի մասնակցիները շարժվել են թուրքական խորհրդարանի շենքից դեպի Ուլուսի շրջանում գտնվող Աթաթուրքի դամբարան, որի ժամանակ էլ հնչել են հակաամերիկյան ու հակաեվրոպական կարգախոսներ՝ «Ոչ ԱՄՆ-ն, ոչ ԵՄ-ն, միայն անկախ Թուրքիան», «Թուրքիան չի բաժանվի», «Թուրքիան աշխարհիկ է և աշխարհիկ էլ կմնա» և այլն, իսկ գլխին կապված ժապավենների վրա գրված է եղել «Երջանիկ է նա, ով ասում է՝ ես թուրք եմ»։

Նմանատիպ նյութեր