211652_close_icon
views-count8512 դիտում article-date 16:01 30-10-2017

Իրաքում 100-ից ավելի ադրբեջանցի կին և երեխա կա. Էլմար Մամեդյարով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի խոսքով՝ ներկա պահին Իրաքի տարածքում 100-ից ավելի ադրբեջանցի կանայք և երեխաներ են գտնվում, փոխանցում է Apa գործակալությունը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում են իրաքյան իշխանություններից ճշտել նրանց հետագա ճակատագիրը, ինչպես նաև, թե ինչ հանգամանքներում են նրանք հայտնվել Իրաքի տարածքում և ինչով են զբաղվում այնտեղ։ Նշենք, որ վերջերս Սիրիայի ազատագրված տարածքներում 2-ամյա և 3-ամյա ադրբեջանցի երեխաների էին գտել։ Պարզվել էր, որ նրանց ծնողները հասել են Սիրիա և միացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերին, իսկ մարտերի ժամանակ սպանվել։

Նմանատիպ նյութեր