3732 դիտում
17:20 30-10-2017
Կալանավորի նկատմամբ բռնություն կիրառելու և ՔԿՀ պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ քրեական գործ է hարուցվել
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողկան հիմնարկում պահվող դատապարտված և կալանավորված անձանց կողմից նույն հիմնարկներում պահվող մեկ այլ կալանավորված անձի նկատմամբ պարբերաբար բռնություններ գործադրելու, ինչպես նաև նշված քրեակատարողական հիմնարկներում աշխատող պաշտոնատար անձանց կողմից այդ դեպքերի մասին իմանալու և օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու դեպք:
Մասնավորապես՝ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձանցից մեկը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետին դիմում է ներկայացրել՝ խնդրելով իրեն մեկուսացնել՝ ապահովելու համար իր անվտանգությունը: Ապա քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնում բացատրություն է տվել այն մասին, որ ՔԿՀ-ի թերապիայի բաժանմունքի հիվանդասենյակներից մեկում ծեծի է ենթարկվել երեք դատապարտյալների կողմից: Դրանից անմիջապես հետո նա ներկայացել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հերթապահ մաս և իր դիմումի համաձայն մեկուսացվել:
Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Ա.Ս.-ի մարմնական վնասվածքները հասցվել են բութ, կոշտ, սահմանափակ մակերեսներ ունեցող առարկաներով, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:
Ա.Ս.-ն հարցման է ենթարկվել ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի կողմից և պնդել վերը նշված անձանց կողմից իրեն ծեծի ենթարկելու հանգամանքը՝ հայտնելով նաև, որ ծեծի ենթարկվելուց հետո ինքը ներկայացել է ՔԿՀ-ի հերթապահ մաս, հայտնել միջադեպի մասին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պատասխանատու հերթապահին և վերջինիս օգնականին, սակայն վերջիններիս կողմից որևէ գործողություն չի ձեռնարկվել օրենսդրությամբ սահմանված կարգով դեպքին ընթացք տալու ուղղությամբ:
Ա.Ս.-ն հայտնել է նաև, որ նախկինում ևս քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար ֆիզիկական բռնության է ենթարկվել և բազմիցս իր անվտանգությունն ապահովելու համար դիմել քրեակատարողական հիմնարկների վարչակազմերին: Մասնավորապես՝ 2017թ. օգոստոս 7-ին կամ 8-ին ծեծի է ենթարկվել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի հեղինակություն վայելող դատապարտյալների կողմից, որից հետո իր անվտանգությունից ելնելով իրեն մեկուսացրել են:
Բացի այդ, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տեղի ունեցած վերը նշված դեպքից մի քանի օր առաջ նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներ՝ Գ.Ա.-ն, Մ.Հ.-ն և Ռ.Ի.-ն իրեն կանչել են թերապիայի բաժանմունքի ազատ սենյակներից մեկը, որտեղ մոտ 3-ից 4 րոպե տևողությամբ հայհոյել և քաշքշել են իրեն, փայտով հարվածել իր ոտքերին և թևերին: Կատարվածի մասին ինքը հայտնել է ՔԿՀ-ի պատասխանատու հերթապահին և այլ պաշտոնատար անձանց, սակայն այս դեպքին ևս օրենքով սահմանված կարգով ընթացք չի տրվել:
Հաշվի առնելով, որ առերևույթ առկա են դատապարտված և կալանավորված անձանց կողմից մեկ այլ կալանավորված անձի նկատմամբ պարբերաբար բռնություններ գործադրելու, ինչպես նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու հատկանիշներ՝ արձանագրված փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
[b] ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
3598 դիտում
19:24 01-12-2016
Պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
2273 դիտում
14:08 08-12-2016
Կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
Այս բաժնից
976 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
955 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
886 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր