211652_close_icon
views-count5706 դիտում article-date 10:33 01-11-2017

Ուկրաինայում կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել է ՆԳ նախարար Արսեն Ավակովի որդին. «Ազատություն»

Ուկրաինայում ձերբակալվել է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդին և Ավակովի նախկին տեղակալ Սերգեյ Չեբոտարը: Այս մասին հայտնում է [url=https://www.radiosvoboda.org/a/news-schemes/28826957.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը: Այսօր ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ալեքսանդր Ավակովի մոտ խուզարկություն է անցկացվում Ուկրաինայի ՆԳՆ-ի համար ուսապարկերի արտադրության գործով: Այդ գործով հետաքննությունը սկսվել է 2 տարի առաջ, լրագրողական մի հետաքննության հրապարակումից հետո, որի հեղինակները պնդում էին, որ Ուկրաինայի ՆԳՆ-ն ուսապարկեր է արտադրում գերատեսչության ղեկավարի և նրա որդու վերահսկողության տակ գտնվող ընկերությունների միջոցով:

Նմանատիպ նյութեր