Արաբկիրում բացվեց անկախության դրոշակակիր զինվոր Վարդան Պապիկյանի հիշատակը հավերժացնող խաչքարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1988թ.-ին Վարդան Պապիկյանը, լինելով 14 ամյա աշակերտ, միացել է անկախության համար սկսված գոյապայքարին:
Դառնալով Մովսես Գորգիսյանի մտերիմ ընկերը, եղել է Անկախ Հայաստանի Եռագույնը ծածանող առաջամարտիկներից, մասնակցել բազմաթիվ քաղաքական և ռազմաքաղաքական միջոցառումների:
15 տարեկանում մասնակցել է Կոռնիձորի և Խնձորեսկի մարտերին ու անհետ կորել Երասխի թեժ մարտագործողությունների ժամանակ:
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Վարդան Պապիկյանի հայրենի՝ Արաբկիր թաղամասում, բացվեց նրա և իր մարտական ընկերների հիշատակը հավերժացնող խաչքարը:
Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ, տեր Բաբկեն Քահանա Հայրապետյանի ձեռամբ կատարվեց խաչքարի օրհնության արարողությունը, որից հետո մեկնարկեց Վ Պապիկյանի հաjրենի՝ Վարդկես Պետրոսյանի անունը կրող, թիվ 51 դպրոցի սաների կազմակերպած միջոցառումը:
Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր, Արաբկիր վարչական շրջանի վեղավար կազմն ու հերսացած հայորդու մարտական ընկերները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի