211652_close_icon
views-count7379 դիտում article-date 19:08 02-11-2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդականը հանդիպել է ՌԴ անասնաբուժական ծառայության ղեկավարի հետ

Համաձայն հոկտեմբերի 24-ին Հայաստանի և Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարների միջև բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության` հոկտեմբերի 31-ին ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունում տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական Արմեն Հայրապետյանի և ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի հանդիպումը: Բանակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական իմունակենսաբանական դեղամիջոցների գրանցման, ինչպես նաև Հայաստանից դեպի Ռուսաստան պարենային արտադրանքի մատակարարմանը վերաբերող հարցեր: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր