1562 դիտում
14:53 01-09-2021
Առողջապահության նախարարի խորհրդականը նշանակվել է Կալիֆոռնիայի համալսարանի Promise Armenian Institute-ի ղեկավարի տեղակալ
Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի (DGSOM) մանկական վիրաբույժ, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Շանթ Շեխերդիմյանը նշանակվել է Կալիֆոռնիայի համալսարանի «Promise Armenian Institute»-ի ղեկավարի՝ հանրային առողջապահության գծով առաջին տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից:
Նոր պաշտոնում Շանթ Շեխերդիմյանը կղեկավարի հանրային առողջապահական հետազոտությունները, կմշակի UCLA համալսարանի դասախոսների և ուսանողների համար կրթական և հետազոտական հնարավորությունները, կկենսագործի UCLA-ին առնչվող առողջապահական նախաձեռնությունները և կուսումնասիրի ՀՀ առողջապահական համակարգի բարելավման գործում «UCLA Global Health» ծրագրի այլընտրանքային մոդելները:
Ծրագրված աշխատանքներն իրականացնելու համար Շանթ Շեխերդիմյանը կաշխատի նաև որպես ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական:
«Բժիշկ Շեխերդիմյանը Հայաստանում մատուցված ծառայությունների մեծ փորձ ունի, ուստի շատ ուրախ ենք ողջունել նրան խորհրդականի պաշտոնում», - ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Բժիշկ Շեքերդիմյանի փորձառությունն ու աջակցությունը անգնահատելի են հատկապես այս օրերին` հաշվի առնելով Արցախյան վերջին պատերազմի և COVID-19 համավարակի հետևանքով Հայաստանի առողջապահական ոլորտի լարվածությունը: Ակնկալում ենք շարունակել մեր աշխատանքը պարոն Շեքերդիմյանի հետ և ընդլայնել UCLA- ի ներգրավվածությունը Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփոխումներում»,-ասել է նախարարը:
«Promise Armenian Institute-ի առաքելություններից է UCLA-ի և Հայաստանի միջև միջառարկայական հետազոտությունների և հանրության վրա ազդեցության ծրագրերի համակարգումը, իսկ այս նոր պաշտոնը նպատակաուղղված կլինի բժշկության և առողջապահության ոլորտներում հենց այդ առաքելության իրականացմանը»,-նշել է «Promise Armenian Institute»-ի տնօրեն Աննա Կարագոզյանը:
«Մենք շարունակաբար աշխատում ենք սփյուռքի բարձր որակավորում ունեցող մասնագետներին Հայաստանի պետական հաստատությունների աշխատանքներում ներգրավելու համար: Բժիշկ Շեխերդիմյանի նշանակումը որպես առողջապահության նախարարի խորհրդական, կարևոր քայլ է առողջապահության նախարարության հետ շարունակական գործընկերության իմաստով: Լիահույս ենք, որ տարբեր նախարարությունների և պետական հիմնարկների բարձրաստիճան պաշտոններում Սփյուռքի որակյալ մասնագետների ներգրավումը շարունակական կլինի»:
«Մենք երախտապարտ ենք UCLA-ի «Promise Armenian Institute»-ին` Հայաստանի հանրային հատվածի կատարելագործման և զարգացման գործում իրենց գործընկերության և հանձնառության համար»,- հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3204 դիտում
22:59 26-06-2018
Հայ-Ռուսական համալսարանի և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
7379 դիտում
19:08 02-11-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդականը հանդիպել է ՌԴ անասնաբուժական ծառայության ղեկավարի հետ
Այս բաժնից
1015 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր