Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն այսօր առավոտյան ավելացել է 0,51 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 54,82 ԱՄՆ դոլար։
Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.43 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 60,88 ԱՄՆ դոլար։