8864 դիտում
09:25 03-11-2017
Ոչխարի զանգվածային արտահանումը լուրջ խնդիր է առաջացրել. ՀՀ-ն ոչխարի միս է ներկրում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանից հարևան Իրան ոչխարի գլխաքանակի զանգվածային արտահանումը, գառան մսի գնաճի հետ զուգահեռ, լուրջ խնդիր է առաջացրել անասնաբուծության այս ճյուղում: Մարդիկ վաճառել են ոչխարները, բայց չեն կարողացել լրացնել խմբաքանակը: Ու հիմա Հայաստանը ստիպված է ոչխարի միս ներկրել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, ոչխարի գլխաքանակը նվազել է 6.6 տոկոսով. այս տարվա հունվարի մեկի դրությամբ Հայաստանում եղել է 727 հազար 100 գլուխ ոչխար, մինչդեռ նախորդ տարի 778 հազար 100 էր: Ինչ վերաբերում է ներկրմանը, ապա «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից պարզեց՝ այս տարվա առաջին կիսամյակում ՌԴ-ից ներկրվել է 800 գլուխ ոչխար: Իսկ ոչխարի, այծի մսի ներկրումը ՌԴ-ից վերոնշյալ ժամանակահատվածում կազմել է 625.5 տոննա՝ անցած տարվա 70 տոննայի դիմաց: Ասել է, թե հայկականին ներքին շուկայում եկել է փոխարինելու ռուսական ոչխարի միսը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
69486 դիտում
13:26 10-11-2021
«Կեսար» աղցան, տավարի միս, հավի միս, երշիկ․ հայտնի են «Տաշիր պիցցա» սննդի կետերում թունավորման պատճառները
1598 դիտում
19:32 18-09-2020
Քննարկվել է հայկական միս-մսամթերքի Ռուսաստան արտահանումը վերականգնելու հարցը
3697 դիտում
11:00 12-09-2018
Ոչ միս կա, ոչ անասուն. անասնաբուծությունը լուրջ անկում է ապրել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»