211652_close_icon
views-count1604 դիտում article-date 19:32 18-09-2020

Քննարկվել է հայկական միս-մսամթերքի Ռուսաստան արտահանումը վերականգնելու հարցը

Հայաստանի Հանրապետությունից Ռուսասատանի Դաշնություն մսի և մսամթերքի ներմուծման արգելքը հանելու վերաբերյալ բանակցություններ են անցկացվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Россельхознадзор) ներկայացուցիչների տեսակոնֆերանսի ընթացքում: Հիշեցնենք, որ 2016 թվականին հայկական միս-մսամթերքի ներմուծումը Ռուսաստան դադարեցվել էր Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության բռնկման պատճառով: ՍԱՏՄ ներկայացուցիչներն ընդգծել են, որ վերջին տարիներին պետությունը ակտիվ գործողություններ ու միջոցներ է ձեռնարկել այդ հիվանդության դեմ պայքարի նպատակով. զարգացել ու բարելավվել են լաբորատոր հնարավորությունները, օգտագործվել են ժամանակակից որակյալ պատվաստանյութեր, պարբերաբար անցկացվել են անասնահամաճարակային մշտադիտարկումներ: Ռուս գործընկերներին տեղեկացվել է նաև, որ 2020թ. Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության քննարկմանն է ուղարկվել կատարված աշխատանքների ամփոփ արդյունքների փաթեթը՝ առաջարկելով դիտարկել Հայաստանին դաբաղից ազատ երկրի կարգավիճակ տալու հարցը: Քննարկումների արդյունքնում կողմերը որոշել են, որ առաջիկայում հայկական կողմը ռուս գործընկերներին կուղարկի տեղեկատվություն վտանգավոր հիվանդության դեմ պայքարի արդյունքների մասին, դաբաղից ազատ մարզերի-շրջանների ցանկը, ինչպես նաև այն ընկերությունների ցանկը, որոնք նախատեսվում են միս-մսամթերք արտահանել Ռուսաստանի Դաշնություն: Երկուստեք բարձր է գնահատվել կառուցողական երկխոսությունը և պայմանավորվածություն է ձեռք բերվել վերսկսել բանակցությունները ռուսական կողմին անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելուց հետո: [b] Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am [/b]

Նմանատիպ նյութեր