211652_close_icon
views-count11178 դիտում article-date 14:17 03-11-2017

ՆԱՏՕ-ի նավերը ժամանել են Բաթումիի նավահանգիստ

ՆԱՏՕ-ի մշտական ականազերծման խմբի̩ ռումինական Regele Ferdinand և թուրքական դրոշով ՆԱՏՕ-ի ծովային խմբի նավերը ժամանել են վրացական Բաթումի քաղաքի նավահանգիստ: Օրվա ընթացքում պասվում է դաշինքի ևս երկու նավերի ժամանումը, հայտնում է [url=https://ria.ru/world/20171103/1508131495.html]ria.ru[/url]-ն՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ-ին: «Օրվա ընթացքում սպասվում է ՆԱՏՕ-ի ևս երկու նավերի ժամանում: Պատվիրակությունը գլխավորելու է ՆԱՏՕ-ի միավորված ծովային ուժերի հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Էրվի Բրեժոնը: Փոխծովակալին և ՆԱՏՕ-ի պատվիրակությանն ընդունելու է ՆԳՆ ղեկավար Գեորգի Մգեբրիշվիլին և Վրաստանում Բուլղարիայի դեսպանատունը»,- ասված է նախարարության հայտարարությունում: Նավերը մնալու են Բաթումիում մինչև նոյեմբերի 6-ը և մասնակցելու են Վրաստանի կողմից կազմակերպված տարբեր համատեղ վարժանքների և ցուցադրական զորավարժությունների: Այդ միջոցառումների նպատակն է Վրաստանի, դաշինքի և գործընկեր երկրների ծովային ուժերի փոխգործակցության և համատեղելիության մեծացումը: Պատվիրակության անդամները նաև այցելելու են ծովային կառավարման համատեղ կենտրոն: Այցի արդյունքներով կայանալու է կողմերի համատեղ մամուլի ասուլիս: Նշվում է, որ դա Վրաստան ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ականազերծման խմբի̩ (SNMCMG2) նավերի երրորդ այցն է:

Նմանատիպ նյութեր