211652_close_icon
views-count9364 դիտում article-date 15:00 03-11-2017

Թուրքիայի արևելքում բախումներ են տեղի ունեցել քրդերի և ոստիկանության միջև. կա զոհ և վիրավորներ

Թուրքիայի իրավապահների կողմից երկրի Դիարբեքիր նահանգում իրականացված հատուկ օպերացիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել Քրդական աշխատավորական կուսակցության անդամների և իրավապահների միջև։ Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի ժամանակ սպանվել է 1 ոստիկան և 9-ը ստացել են մարմնական վնասվածքներ։ Ոստիկանական օպերացիան սկսվել է այսօր առավոտյան, խուզարկություններ են ընթացել Քայափինար շրջանի մի քանի հասցեներում, որտեղ քուրդ գրոհայիներ են բնակվում։ Սպանվել է նաև 1 քուրդ գրոհային։

Նմանատիպ նյութեր