211652_close_icon

Փարիզում բախումներ են տեղի ունեցել քրդերի ու թուրքերի միջև

views-count4714 դիտում article-date 15:01 21-11-2016
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցելու նպատակով նախաձեռնված ակցիայի ժամանակ բախումներ են տեղի ունեցել տեղի թուրքերի ու քրդերի միջև։ Ինչպես հաղորդել է BFMTV հեռուստաալիքը, ոստիկանությունը ձերբակալել է 15 հոգու։ Վնասվածքներ են ստացել նաև ոստիկանության աշխատակիցներ։ Տեղեկությունների համաձայն՝ ֆրանսիական իշխանությունները թույլատրել էին ակցիայի անցկացումը, որը տեղի է ունեցել Հանրապետության հրապարակում։ Ակցային մասնակցել է մոտ 700 մարդ։ Իսկ բախումները տեղի են ունեցել մոտ 50 քրդերից բաղկացած խմբի միջև, ովքեր ժամանել էին ակցիայի վայր՝ իրենց դժգոհությունը հայտնելու Էրդողանի վարած քաղաքականության դեմ։

Նմանատիպ նյութեր