211652_close_icon
views-count1288 դիտում article-date 18:04 25-03-2024

Բելգիայում բախումներ են տեղի ունեցել թուրքերի և քրդերի միջև

Բելգիայի Լյովեն քաղաքի թաղամասերից մեկում բախումներ են տեղի ունեցել  քրդական ու թուրքական համայնքների միջև։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Քրդական  լրատվամիջոցների տեղեկացմամբ՝  մի խումբ քրդեր որոշել էին նշել մահմեդական Նովրուզի տոնակատարությունները  թաղամասի փողոցներում, սակայն մի խումբ թուրք ազգայնականներ դիմել են սադրանքի և խոչնդոտել տոնակատարությունը՝ կազմակերպելով բողոքի ակցիա։

Բախումների հետևանքով մի խումբ քրդեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվադանոցներ, տուժածներ կան նաև թուրքական կողմում։ Ընդհանուր առմամբ վիրավորվել է վեց մարդ, որից մեկը ծանր վիճակում է։

Քրդական աղբյուրների տեղեկություններով՝ թուրքերը փորձել  էին հրկիզել քրդերի տներից մեկը։ Քրդական կողմը, որպես պատասխան քայլ, ծածանել է Թուրքիայում ցմահ ազատարկված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարը։

Ի պատասխան դրան՝ թուրք մի խումբ ազգայնականներ ցույց են տվել  թուրքական ծայրահեղական ​​«Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը: Ոստիկանությանը հաջողվել է ցրել կողմերին՝ օգտագործելով արցունքաբեր գազ։

Սպասվում է, որ մի շարք քրդական կառույցներ տեղի ունեցածի կապակցությամբ բողոքի ակցիաներ կիրականացնեն եվրոպական մի շարք երկրներում։

Նմանատիպ նյութեր