211652_close_icon
views-count3562 դիտում article-date 14:18 04-11-2017

Մեքսիկական բանտերից մեկում հերթական խռովությունն է բարձրացել

Այս գիշեր հերթական խռովությունն է տեղի ունցել Մեքսիկայի բանտերից մեկում, հաղորդում է Ria Novosti-ն։ Դեպքը տեղի է ունեցել Մեխիկո նահանգի Նեզա Բորդո բանտում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ անկարգությունները սկսվել են բանտի ռեժիմային մասնաշնքում։ Այնտեղ են ուղարկվել անվտանգության հավելյալ ուժեր։ Տուժածների կամ զոհերի մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Կադեյրետա քաղաքում գտնվող բանտում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել էր 16 մարդ։ Իսկ 2016 թ-ին Տոպո-Չիպո բանտում բարձրացած խռովության ու բախումների հետևնքով՝ 50 մարդ։

Նմանատիպ նյութեր