Վիետնամում կկայանա Թրամպ-Պուտին հանդիպումը
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վիետնամում կայանալիք APEC-ի (Խաղաղօվկիանոսյան և Ասիական տնտեսական համագործակցություն) գագաթնաժողովում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամպի հանդիպումը, որտեղ քննարկվող հարցերից մեկը կլինի Սիրիան:
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները քննարկելու շատ հարցեր ունեն: Սակայն այժմ համաձայնեցվում է սիրիական կարգավորման հարցի քննարկումը:
«Դա համատեղ ջանքեր կպահանջի, որպեսզի կարգավորման հարցը որակապես նոր հարթության բարձրացվի: Այդ ամենը պահանջում է փոխհամագործակցություն», ասել է Պեսկովը:
Հանդիպումը կկայանա Վիետնամում, որտեղ գագաթաժողովը կմեկնարկի նոյեմբերի 8-ին:
Թրամպն ինքն է ցանկություն հայտնել իր ռուսաստանցի գործընկերոջ հետ քննարկել սիրիական կարգավորման հարցը: Բացի այդ, ամերիկյան ղեկավարը ցանկանում է խոսել Ուկրաինայի և Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակների մասին: