5877 դիտում
21:12 04-11-2017
Լիբանանի վարչապետը հրաժարական տվեց՝ վախենալով իր կյանքի համար
Այսօր Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է իր պաշտոնից հեռանալու մասին:
Հարիրին հանդես է եկել հեռուստաուղերձով, որտեղ քաղաքացիներին հայտնել է իր մտադրության մասին: Նա նաև հայտարարել է, թե «Իրանից սպառնալիքներ կան»:
Քաղաքական գործչի խոսքերով, Թեհրանը ակտիվորեն ձգտում է «քայքայել արաբական աշխարհը»՝ միջամտելով հարևան երկրների ներքին գործերին: Վարչապետը նաև քննադատել է իրանական իշխանությունների կողմից աջակցվող «Հեզբոլահ» շարժումը:
Հարիրին հեռուստաուղերձում խոստովանել է, որ մտահոգված է իր կյանքի համար: Նրա հայրը՝ Ռաֆիկ Հարիրին, որը նույնպես Լիբանանի վարչապետ է եղել, 12 տարի առաջ Բեյրութում ահաբեկչության զոհ դարձավ:
Սաադ Հարիրին Լիբանանի կառավարությունը գլխավորել է 2009-2011 թվականներին: Վարչապետի պաշտոնը նա նորից ստանձնել է 2016 թվականին:
Նմանատիպ նյութեր
1994 դիտում
12:52 01-12-2019
Իրաքի վարչապետը չդադարող ցույցերի պատճառով հրաժարական տվեց
Այս բաժնից
1267 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1144 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1195 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա