Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի ուղղությամբ բալիստիկ հրթիռ են արձակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերը մայրաքաղաք Էր-Ռիյադի մոտ բալիստիկ հրթիռ են չեզոքացրել:
Երկար տարածության բալիստիկ հրթիռը արձակվել է Յեմենի տարածքից և հարձակման պատասխանատվությունը ստանձնել են խուսիտները:
Ինչպես հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը, հարվածը կարող էր ուղղված լինել Էր-Ռիյադի մոտ գտնվող՝ Հալիդ միապետի անվան միջազգային օդանավակայանի վրա:
Վերջին մեկ ամսում սա առաջին նման դեպքը չէ: Հոկտեմբերին Յեմենի տարածքից Սաուդյան Արաբիայի Ջիզան նահանգի ուղղությամբ արձակվել էր Qaher-2 բալիստիկ հրթիռը: Զոհերի և վիրավորների մասին այն ժամանակ տեղեկություններ չեին հրապարակվել:
Հուլիսի վերջերում Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերը մահմեդականների գլխավոր սրբավայրի՝ Մեքքայի մերձակայքում ոչնչացրել էին ևս մեկ հրթիռ, որը նույնպես արձակել էին Յեմենի տարածքից: