211652_close_icon
views-count33599 դիտում article-date 23:18 05-11-2017

Բունդեսլիգայում գրանցվել է ֆուտբոլի պատմության ամենազվարճալի դրվագներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ)-«Մայնց» խաղում (1:1) տեղի է ունեցել ֆուտբոլի պատմության ամենազվարճալի դրվագներից մեկը: Հյուրերի դարպասապահ Ռոբին Ցենտները իր տուգանային հրապարակում կրկեսային իրավիճակի մեջ է հայտնվել, և դեռ շատ երկար կհիշի դա: Մինչ տեսանյութը կդիտեք, Ցենտները խաղից հետո պարզաբանել է տեղի ունեցածը. «Աչքի ծայրով ես սպիտակ կետ տեսա և մտածեցի, թե դա գնդակն է: Բայց պարզվեց, որ դա 11 մ. հարվածի կետն է, իսկ գնդակը այլ տեղ է: Ցանկանում էի փոխանցում կատարել, ու հասկացա, որ գնդակը ոտքիս տակ չէ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր