211652_close_icon
views-count5007 դիտում article-date 18:08 16-12-2015

15 տարի առաջ տեղի ունեցավ ֆուտբոլի պատմության ամենահուզիչ դրվագներից մեկը. տեսանյութ

Ուղիղ 15 տարի առաջ՝ 2000 թվականի դեկտեմբերի 16-ին ունեցավ ֆուտբոլի պատմության ամենահուզիչ դրվագներից մեկը: Անգլիայի Պրեմիեր լիգայի «Էվերթոն»-«Վեսթ Հեմ» հանդիպման ավելացված ժամանակում հյուրերի գրոհի ժամանակ «Էվերթոնի» դարպասապահ Փոլ Ջերարդը վնասվածք ստացավ: Հյուրերը կարող էին գրավել դատարկ դարպասը և հաղթանակ տանել, սակայն «Վեսթ Հեմի» իտալացի հարձակվող Պաոլո Դի Կանիոն դարպասը գրավելու փոխարեն գնդակը ձեռքը վերցրեց և մրցավարին հնարավորություն տվեց դադարեցնել խաղը, որպեսզի բժիշկները արագ մոտենան դարպասապահին: Այդ քայլի համար «Էվերթոնի» երկրպագուները հոտընկայս ծափահարեցին Դի Կանիոյին, իսկ ՖԻՖԱ-ն «Ազնիվ խաղի» հատուկ մրցանակ շնորհեց: Նշենք, որ հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 1:1:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր