211652_close_icon
views-count110437 դիտում article-date 18:43 06-11-2017

Կոտայքի մարզի ոստիկանների ու քննիչների կողմից բացահայտված 2 քաղաքացու առանձնակի դաժանությամբ սպանության փաստով մեղադրանք է առաջադրվել նախկինում մի քանի անգամ դատված 32–ամյա ճիվաղի նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Թովմասյանի որոշմամբ ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերի հատկանիշներով՝ շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն կատարելու կասկածանքով մեղադրանք է առաջադրվել Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ՝ Լյուդվիգ Գագիկի Հակոբյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Հրազդան քացաքի բնակիչներ, 56-ամյա Վարդուհի Սիմոնյանին և 53-ամյա Սամվել Ալիխանյանին, ովքեր սեպտեմբերի 20-ից Հրազդանի Ոստիկանության բաժնի կողմից որոնվում էին որպես անհայտ կորած, առանձնակի դաժանությամբ սպանելու և դիերը պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթելու և Երևան-Սևան ավտոճանապարհի հարակից դաշտում թաղելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. Հակոբյանը մեկ այլ քրեական գործով կալանավորված է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նրա հետ է նաև իր ազգականը, ում մասնակցությունը կատարված սպանություններին ճշտվում է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. Հակոբյանը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված: Ինչպես ավելի վաղ[url=https://shamshyan.com/hy/article/2017/11/04/1081470/] հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, նոյեմբերի 3-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկված համատեղ օպերատիվ և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել էր նոյեմբերի 2-ին Երևան-Սևան ճանապարհի 51-րդ կմ հատվածից 1.700 մետր հեռավորության վրա՝ Հրազդան քաղաքի Ջրառատ համայնքին պատկանող «Չամանգյուլ» կոչվող հանդամասի դաշտամիջյան ակոսի մեջ թաղված, կիսափտած վիճակում հայտնաբերված տղամարդու և կնոջ դիակների ինքնությունը։ Պարզվել էր, որ կնոջ դին հանդիսանում էր սեպտեմբերի 20-ից անհայտ կորած, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ՝ 56-ամյա Վարդուհի Սիմոնյանը, իսկ տղամարդու դին հանդիսանում էր նույնպես անհայտ կորած, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 18 շենքի բնակիչ՝ 53-ամյա Սամվել Ալիխանյանը։ Նախաքննության շահերից ելնելով, չէինք հրապարակում կասկածյալի ինքնությունը, միայն տեղեկացրել էինք, որ նա Հրազդան քաղաքի բնակիչ է, և վարձակալական հիմունքներով բնակվել է Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկում: [b]32-ամյա Լյուդվիգ Գագիկի Հակոբյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0886850001509979560356336.jpeg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 293+
293+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր