3477 դիտում
22:43 07-11-2017
ՀՀ վարչապետի մոտ քննարկվել են աղբահանության ոլորտի բարեփոխումները
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր՝ նոյեմբերի 7-ին, տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են աղբահանության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Ներկայացվել են, մասնավորապես, Հայաստանում աղբահանության և սանիտարական մաքրման բնագավառներում օրենսդրական դաշտի բարելավման ու աղբահանության պատշաճ ձևով կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ՝ մշակված ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի կողմից:
ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակն աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման որակի բարձրացումն է, կառավարման կայուն համակարգի ձևավորումը, հանրապետության բոլոր համայնքների ընդգրկումն այդ համակարգում, աղբահանության համարժեք սակագնի սահմանումը, կոշտ կենցաղային թափոնների կառավարման աշխատանքների արդյունավետ իրականացումը, բնապահպանական խնդիրների լուծումը, վարչական պատասխանատվության միջոցների առավել հստակեցումը և այլն:
Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի ձևաչափով մեկ շաբաթում քննարկել առաջարկվող օրենսդրական փոփոխությունները, ամփոփել բոլոր առաջարկությունները, այնուհետև համատեղ աշխատել ոլորտային փորձագետների հետ՝ համապատասխան վերլուծություն և գնահատական ունենալու համար:
Նմանատիպ նյութեր
1624 դիտում
18:00 20-09-2017
Վարչապետի մոտ քննարկվել են անտառային ոլորտի բարեփոխումները
853 դիտում
16:43 16-03-2023
Վարչապետի մոտ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումները
1528 դիտում
20:00 02-10-2014
Կառավարությունում քննարկվել են հարկային ոլորտի օրենսդրական բարեփոխումները