Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել
Միջազգային առևտրի բորսաներում նավթի գների անկումը շարունակվում է, ինչը վկայում են առևտրի տվյալները։
Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Նյու Յորքի Nymex բորսայում WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.37 տոկոսով և 1 բարելի դիմց կազմել 56.99 ԱՄՆ դոլար։
Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.19 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 63.57 ԱՄՆ դոլար։