211652_close_icon
views-count5118 դիտում article-date 11:00 08-11-2017

ԱՄՆ նոր վարչակազմի որո­շումներն առնչվում են հարցին, թե ինչպես հասնել նրան, որ Ադրբեջանը փոխի դիր­քորոշումը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ նոր վարչակազմի իշխանու­թյան գալուց հետո կայացվել են որո­շումներ, թե ինչպես է պետք գործըն­թացը առաջ տանել, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան՝ ադրբեջանական լրատվա­միջոցների հետ խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավոր­ման գործընթացի մասին և ասելով, թե այդ հարցը քննարկել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ էնդրյու Շեֆերի հետ: Ինչ որոշումների մասին է խոսքը, դեսպանը չի մանրամասնել: Ղարաբաղյան խնդրում ամերիկյան քա­ղաքականության ակտիվացման և նոր քայլերի մասին դեռևս ամիսներ առաջ խոսել էր նախկին համանախագահ Հոգլանդը, Մինսկի խմբում իր պաշտոնից հեռանալուց կարճ ժամանակ առաջ: Նա հայտարարել էր, որ վարչակազմը երբ ձևավորվի և արտաքին քաղաքական ռազմավարությունն ամբողջանա, ԱՄՆ-ն կակտիվանա ղարաբաղյան խնդրում: Այժմ Ադրբեջանում Նահանգների դես­պանն է հայտարարում կայացված որո­շումների մասին, թե ինչպես շարունակել գործընթացը: Մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պատասխանելով կոնգրեսականների Նամակին՝ ղարաբաղյան շփման գծում քայլերի վերաբերյալ, հայտարարել էր, թե լիովին համամիտ է դիպուկահարների հետքաշման և հրադադարի պահպան­ման մեխանիզմի ներդրման գաղափար­ներին, և դա պետքարտուղարության դիրքորոշումն է: Շփման գծում հրադադարի մեխանիզմի ներդրման անհրաժեշտության և առաջնահերթության մասին ԱՄՆ-ն հայտարարել է դեռևս նախորդ վարչակազմի ժամանակաշրջանում: Ներկայումս հայտա­րարվում է կայացված որոշումների մասին, ընդ որում՝ հատկանշական է, որ դա արվում է Ադրբեջանում դեսպանի շուրթե­րով, քանի որ, ըստ էության, հենց Ադրբեջանն է խոչընդոտում այդ մեխանիզմների ներդրմանը, մերժում դրանք տեղակայելու առաջարկը կամ այսպես ասած՝ Վիեննայի օրակարգը: Հետևաբար՝ պետք է ենթադրել, որ ԱՄՆ նոր վարչակազմի որո­շումներն առնչվում են հարցին, թե ինչպես հասնել նրան, որ Ադրբեջանը փոխի դիր­քորոշումը»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր