5656 դիտում
13:56 09-11-2017
ՀՄԿ փորձագետները մաքսային աշխատակիցների հետ քննարկել են ապրանքների դասակարգման վերաբերյալ հարցեր
Համաշխարհային մաքսային կազմակերպության նախաձեռնությամբ և Ճապոնիայի մաքսային համագործակցության ֆոնդի ֆինանսավորմամբ Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Ներդաշնակ համակարգի գործնական կիրառում» խորագրով, որի նպատակը Հայաստանի մաքսային ծառայության աշխատակիցների շրջանում սակագնային դասակարգման կարողությունների բարձրացումն է:
Աշխատաժողովի ընթացքում Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից հավատարմագրված փորձագետները հայ գործընկերների հետ քննարկել են ներդաշնակ համակարգի հիմունքների և ապրանքների դասակարգման հիմնական կանոնների վերաբերյալ հարցեր՝ հնարավորություն ընձեռելով մաքսային ծառայողներին, անհրաժեշտության դեպքում, օրենսդրության շրջանակում հիմնավորելու իրենց դասակարգման որոշումները:
Ապրանքների դասակարգման ներդաշնակ համակարգը կիրառվում է ողջ աշխարհում, իսկ նմանօրինակ աշխատաժողովների անցկացումը, ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանի խոսքով, 21-րդ դարում անհրաժեշտություն է. «Քանի որ այսօրվա բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում պարբերաբար նոր ապրանքներ են ի հայտ գալիս, հետևաբար ժամանակ առ ժամանակ նոր դասակարգման ծածկագրերի անհրաժեշտություն է առաջանում»: Աշխատաժողովի ավարտին մասնակիցներին հանձնվել են վկայականներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան