211652_close_icon
views-count114922 դիտում article-date 18:08 09-11-2017

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով հանրապետությունը ցնցած առանձնակի դաժանությամբ սպանությունները բացահայտած քննիչները պարգևատրվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 9-ին, ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով Հայաստանի քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով և կրծքանշանով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգևատրվել է Հայաստանի քնչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Հայաստանի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողական գլխավոր վարչության պետի տեղակալ Արդարադատության գնդապետ Գագիկ Մարկոսյանը պարգևատրվել է «Օրենքի պատվար» մեդալով: Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Թովմասյանը Վ. Գասպարյանի հրամանով նույնպես պարգևատրվել է «Օրենքի պատվար» մեդալով: ՀՀ ոստիկանապետը «Գերազանց ծառայության համար» կրծքանշանով է պարգևատրել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վարդան Դավթյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարգևատրումները կապված են օրերս Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Ոստիկանության Հրազդանի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների կողմից հսկայածավալ օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողությունների արդյունքում հանրապետութունը ցնցած առանձնակի դաժանությամբ Հրազդան քաղաքի 2 բնակիչների սպանությունը բացահայտելու համար: Օպերատիվ- հետախուզական ու քննչական գործողությունները ղեկավարել են ՀՀ ոստիկանաապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ, Արդարադատության գեներալ-մայոր Վահագ Հարությունյանը, Գ. Մարկոսյանը, Մ. Վարդանյանը, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանը, Հրազդանի Ոստիկանության բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գրիգորյանը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/06/1081578/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 6-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Թովմասյանի որոշմամբ ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերի հատկանիշներով՝ շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն կատարելու կասկածանքով մեղադրանք էր առաջադրվել Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ՝ Լյուդվիգ Գագիկի Հակոբյանի նկատմամբ։ Վերջինս կասկածվում է Հրազդան քացաքի բնակիչներ, 56-ամյա Վարդուհի Սիմոնյանին և 53-ամյա Սամվել Ալիխանյանին, ովքեր սեպտեմբերի 20-ից Հրազդանի Ոստիկանության բաժնի կողմից որոնվում էին որպես անհայտ կորած, առանձնակի դաժանությամբ սպանելու և դիերը պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթելու և Երևան-Սևան ավտոճանապարհի հարակից դաշտում թաղելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. Հակոբյանը մեկ այլ քրեական գործով կալանավորված է: Նրա հետ է նաև իր ազգականը, ում մասնակցությունը կատարված սպանություններին ճշտվում է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լ. Հակոբյանը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր