Ռուսաստանում օրենքով գող է ձերբակալվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ ՆԳՆ-ն հրապարակել է Մոսկվայի մարզի Ռեպնիկովո գյուղում քրեական հետախուզության վարչության աշխատակիցների և ոստիկանության հատուկջոկատայինների կողմից քրեական հեղինակություն, 65-ամյա Ալեքսանդր Զախարովին (առավել հայտնի «Զախարի» մականվամբ) ձերբակալելու տեսագրությունը, հաղորդում է lenta.ru-ն։
Մոսկվայի ՆԳՆ վարչության պաշտոնական ներկայացուցիչ Տատյանա Պետրովայի խոսքով՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Զախարը բնակվում է նշված գյուղում։
Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ և 28 փամփուշտ, ինչպես նաև թմրանյութ։