211652_close_icon
views-count30103 դիտում article-date 15:35 10-11-2017

Արտակարգ իրավիճակ Էջմիածնում. բնակիչները հայտնվել են շենքը կորցնելու վտանգի առաջ, պատասխանատուները «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի 28 շենքի տանիքը արդեն մոտ 1 շաբաթ է, բացակայում է: Եղանակային այս անբարենպաստ, տեղումներով հագեցած օրերին վերանորոգում է սկսել ինչ-որ կազմակերպություն, սակայն, չգիտես ինչու, հաշվի չի նստել եղանակի հետ և իր աշխատանքային թերացումով խարխլել է շենքի բարձր հարկերի բնակարանները: Այսօր՝ նոյեմբերի 10-ին, շենքի 5-րդ հարկի 3-րդ բնակարանի բնակիչները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում արդարացիորեն ասում էին. «Ամբողջ ջուրը մեր տներն է լցվում, ամեն ինչ քարուքանդ է եղել, տեխնիկա, կահույք, պարկետ այլևս օգտագործման համար պիտանի չէ: Մի՞թե այդ կազմակերպությունը չի հետևել եղանակի տեսությանը, որ սկսի գործը, թե՞ իրենց միայն գումարն է հետաքրքրում: Հայտնվել ենք արտակարգ իրավիճակի մեջ, չգիտենք, որտեղ դույլ դնենք, որտեղ քնենք: Վերանորոգող ընկերությանը դիմում ենք, ոչ մի պատասխան չենք ստանում: Մեր քաղաքապետը մեր համար ամեն բան արեց, մեր տները վերանորոգեց, որ ինչ-որ մեկի թեթև ձեռքով նման իրավիճակում հայտնվե՞նք: Օր ու գիշեր ջուր ենք թափում տներից, ստիպված ուրիշների տանն ենք գիշերում, ջուրը արդեն ներքևի հարկեր է հասել: Խնդրում ենք փոխհատուցում՝ մեր կրած այսքան խոշոր վնասների դիմաց։ Թող մեզ բնակարանով ապահովեն գոնե ձմռան ամսիներին։ Այստեղ, եթե անգամ տանիքը կառուցվի, երկար ժամանակ անհնար կլինի ապրելը, պետք է ամեն ինչ նորից վերանորոգել»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը [b]պատրաստ է ներկայացնելու հակառակ կողմի տեսակետը նշված խնդրի վերաբերյալ։[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր