211652_close_icon
views-count3466 դիտում article-date 17:32 10-11-2017

Փոքրամասնության քաղաքապետն ապօրինություն է գործում շուրջ մեկ տարի. Էդմոն Մարուքյան

«Սահմանդրական դատարանը հաստատել է, որ Վանաձորի ավագնու նիստերը հակասահմանադրական են և նիստերի կայացած որոշումները իրավական ուժ չունեն»,- ՍԴ-ի վճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նշենք, որ հայցվորենրը վիճարկում էին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը, որին Վանաձորի ավագանու ՀՀԿ-ական փոքրամասնությունը հղում կատարելով, հայտարարում էր, թե քվորում կա և նիստեր էր գումարում ու որոշումներ կայացնում: «Հիմա այդ նորմը հակասահմանադրական ճանաչվեց և դրա հիման վրա կայացրած նիստերի որոշումները ևս իրավական ուժ չունեն»- ասաց Մարուքյանը: Հիշեցնենք՝ այսօր ՍԴ-ի վճռոց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը հակասահմանադրական է ճանաչվել:

Նմանատիպ նյութեր