211652_close_icon
views-count62049 դիտում article-date 16:50 13-11-2017

Երևանում տեղի ունեցավ «ՌԻՈ» առևտրային զվարճանքի կենտրոնների խոշորագույն ռուսական ցանցի հանդիսավոր բացումը

«ՌԻՈ» առևտրային զվարճանքի կենտրոնների խոշորագույն ռուսական ցանցն ընդլայնում է սահմանները և դուրս է գալիս Հայաստանի շուկա նոր նախագծով: Նոյեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության հանրահայտ ցանցի հանդիսավոր բացումը: «Տաշիր» ընկերությունների խումբը իր ուժերով լրիվ ծավալով իրականացրել է նոր առևտրային կենտրոնի նախագծման, շինարարական և բրոքերային գործունեության աշխատանքները: «ՌԻՈ»-ն իր դռները այցելուների համար բացեց պաշտոնական արարողությունից անմիջապես հետո, որին ներկա էր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը և այլ հրավիրված հյուրեր: Առևտրային կենտրոնից բացի «Տաշիրը» ներկայացրեց մի շարք սեփական նախագծեր։ Խմբի ներդրումների միագումար ծավալը բոլոր նախագծերի համար կազմել է մոտ 40 մլն. ԱՄՆ դոլար: «ՌԻՈ» եռահարկ առևտրային զվարճանքի կենտրոնը, ընդհանուր մակերեսը` 24 հազ. քառ.մ., գտնվում է Երևանի դինամիկ զարգացող վարչական շրջաններից մեկում` Արաբկիրում, հետևյալ հասցեով` Փափազյան 8: Նոր կենտրոնի ընդգրկման գոտում բնակվում է ավելի քան 600 հազ. մարդ: Այցելուների հարմարավետության համար նախատեսված է վերգետնյա ավտոկայանատեղի 250 ավտոմեքենայի տեղով : Երևանում «ՌԻՈ»-ն դարձավ Հայաստանի տարածքում Խմբի կողմից բացված թվով 4-րդ առևտրի կենտրոնը: Նախկինում 2004թ. բացվել է «Տաշիր» առևտրի կենտրոնը, 2012թ. Դալմա Գարդեն Մոլ առևտրային զվարճանքի կենտրոնը, իսկ 2016թ. Տաշիր Ստրիթ Շոփինգ Գելըրին։ Հյուրերին և կենտրոնի առաջին այցելուներին հասցեագրված իր խոսքում «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը բոլոր ներկաներին շնորհավորեց բացման կապակցությամբ` «ՌԻՈ»-ն այսուհետ նաև Հայաստանում է: Մենք վաղուց էինք սպասում այդ իրադարձությանը, և այսօր վերջապես նոր համալիր ենք բացում: Ժամանակակից աշխարհում առևտրային կենտրոնները զարգացած մեգապոլիսների խորհրդանիշ են դարձել, որտեղ մեկ վայրում մարդիկ կարող են ոչ միայն ձեռք բերել ամբողջ անհրաժեշտը, այլ նաև օգտակար անցկացնել ազատ ժամանակը: Այժմ նման հնարավորություն է ստեղծվել նաև Երևանի բնակիչների համար, չէ որ նոր «ՌԻՈ»-ում մենք պատրաստվում ենք զարգացնել Հայաստանում նախկինում չներկայացված նոր ձևաչափեր: Համալիրի տարածքում տեղի է ունեցել միջազգային և ռուսական մանրածախ մի շարք բրենդերի ներկայացումը` Love Republic, U.S. Polo, Pricetime, One Way և այլն: Ընդհանուր առմամբ մոլում կգործեն մոտ 80 խանութ, այդ թվում տեղական օպերատորները: Որպես «ՌԻՈ»-ի խարիսխային վարձակալներ են հանդես գալիս Երևան Սիթի մթերային սուպերմարկետը, Goods House ցանցի կենցաղային ապրանքների խանութը (մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ), Play Lab մանկական զվարճանքի կենտրոնը (մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ), Սինեմա Սթար ցանցի կինոթատրոնը (մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ) և Խմբի նախագիծը, որն առաջին անգամ է ներկայացվում Հայաստանի շուկայում` էկզոտարիումը, ընդհանուր մակերեսը 600 քառ.մ., որտեղ ներկայացված են մոտ 60 կենդանիների տեսակներ` ընձառյուծակատուներ, կենգուրու, կրիաներ և այլն: Առևտրի կենտրոնի երրորդ հարկում գտնվող ֆուդքորթի գոտում գտնվում են KFC և Տաշիր Պիցցան: Մոտակա շրջանում կհայտարարվի արագ սպասարկման միջազգային ցանցերի նոր ռեստորանների բացման մասին: Նարեկ Կարապետյանը նշեց նաև, որ «ՌԻՈ» առևտրի կենտրոնի բացմամբ քաղաքում կբացվեն մոտ 500 նոր աշխատատեղեր: Համալիրի շենքը առանձնանում է ժամանակակից ճարտարապետանախագծային լուծումներով, որոնք հարմարեցված են տեղական բնակլիմայական առանձնահատկություններին: Շենքի ճակատները կառուցված են բնական քարից, առևտրի կենտրոնի ճակատները զարդարված են շրջապատկեր պատուհաններով: «Տաշիր» ընկերությունների խումբը հանդիսանում է ռուսական շուկայում առևտրային անշարժ գույքի խոշորագույն զարգացնողներից մեկը: Այսօր Խումբը կառավարում է 30 առևտրի կենտրոններ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի այլ քաղաքներում և Երևանում: Այս պահին շինարարության փուլում են գտնվում ևս 6 առևտրային զվարճանքի կենտրոններ: Տեղեկատվական ծանուցում «ՌԻՈ» առևտրային զվարճանքի կենտրոնների դաշնային ցանց «ՌԻՈ» առևտրային զվարճանքի կենտրոնների ռուսական ցանցը զարգացման ոլորտում հաջողված հայրենական նախագծերից մեկն է, որը առևտրային անշարժ գույքի շուկայի մասնագիտական միության կողմից տարբեր տարիներին բարձր գնահատականի է արժանացել: Ցանցի առևտրային անշարժ գույքի օբյեկտները յոթ անգամ հեղինակավոր մրցանակների դափնեկիր են դարձել: 2005թ. առաջին «ՌԻՈ»-ի գործարկումից «Տաշիր» ընկերությունների խումբը Ռուսաստանի քաղաքներում բացել է 16 «ՌԻՈ» առևտրային զվարճանքի կենտրոններ: «Տաշիր» ընկերությունների խումբը «Տաշիրը» դաշնային մակարդակով բազմապրոֆիլային ընկերությունների խումբ է, որը հիմնադրվել է 1999թ. և ռուսական տնտեսության տարբեր հատվածներում միավորում է ավելի քան 200 ընկերություն, այդ թվում շինարարական, արտադրական, ֆինանսական, էներգետիկ ոլորտներում, զարգացման, մանրածախ առևտրի և զվարճանքի արդյունաբերությունում: Աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 45 000 մարդ: Գործունեության աշխարհագրությունն ընդգրկում է Ռուսաստանի և մերձավոր արտասահմանի 25 քաղաք: Ընկերության հիմնադիր և նախագահն է Սամվել Կարապետյանը, գլխամասը գտնվում է Մոսկվա քաղաքում: Ընկերությունների խմբի գործարարության հիմքն է առևտրային անշարժ գույքի զարգացումը և կառավարումը, ընդ որում նախընտրելի ուղղություն է հանդիսանում առևտրային անշարժ գույքը: «Տաշիրը» զարգացման ռուսական շուկայի առաջնորդն է հանդիսանում, ժամանակակից, բարձր տեխնոլոգիական օբյեկտների ստեղծողը առևտրային և բնակելի անշարժ գույքի ոլորտում, որի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 2.5 մլն. քառ.մ. [b] «Տաշիր» ընկերությունների խմբի կորպորատիվ հաղորդակցությունների բաժին[/b]

Նմանատիպ նյութեր