211652_close_icon
views-count200039 դիտում article-date 15:48 13-11-2017

Սկանդալ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում. 1-ին դասարանի տղայի ձեռքերը սկոտչով կապել են, տարել զուգարան, ծեծի ենթարկել ու կտրել թարթիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հունաստանի և Հայաստանի քաղաքացուհի, 47-ամյա Մարինե Սարգսյանը պատրաստվում է դիմել ՀՀ Ոստիկանութան պետ, Ոստիկանության գեներալ–գնդապետ Վլադիմիր Գասպարյանին, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի վերջիններս իրենց հսկողության տակ վերցնեն նոյեմբերի 8-ին Երևանի կենտրոն վարչական շրջանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում իր տղայի՝ Հունաստանի քաղաքացի, 7-ամյա Մ.–Ա. Ս.-ի նկատմամբ դպրոցում կատարված անմարդկային վերաբերմունքի բացահայտման գործը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մայրը, ով նաև պատրաստվում է դիմել Հայաստանում Հունաստանի դեսպանատուն, ասում էր. «Երեխայիս նկատմամբ նոյեմբերի 8-ին նշված դպրոցի զուգարանում իր դասընկերներ՝ Մինասը, Գոռը և Գագիկը բռնություն են կիրառել Սկոտչով կապել են ձեռքերը ու դեմ են տվել պատին, մի քանի հարվածներ են հասցրել, ինչի հետքերը կա մարմնի և քթի վրա, այնուհետև նրանցից մեկն էլ մկրատով երեխայի թարթիչներն է կտրել: Տղաս առողջական խնդիրներ է ունեցել նախկինում և մեծ դժվարությամբ՝ թե՛ Ռուստասնում, թե՛ Իսրայելում բուժումների ենք տարել: Որոշ չափով ապաքինվել էր, գրեթե չէր կակազում, սակայն այս դեպքից հետո երեխայի մոտ նորից սկսվել է վախի մթնոլորտն ու խոսելիս սկսել է նորից կակազել: Զարմանում եմ, ինչպես կարելի է 21-րդ դարում նման ձևով վերաբերվել երեխայի հետ ու դպրոցի տնօրինությունն ու դասղեկը, ինչու չէ, նաև մանկավարժական կոլեկտիվը, տեղյակ չլինեն, իսկ մեր՝ նրանց դիմելուց հետո փորձեն ծածկադմփոց անել: Խնդրում եմ Վ. Գասպարյանին, Լ. Մկրտչյանին և Տ. Մարգարյանին, որ նրանք հետամուտ լինեն, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, հակառակ դեպքում՝ եթե մնան անպատիժ, նույն արարքը նորից չկրկնվի մեկ այլ երեխայի նկատմամբ: Որպես ծնող ինձ զայրացնում է նաև դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանի և դասվար Վերոնիկա Կարենովնայի՝ խնդրին մատների արանքով նայելու հանգամանքը: Փոխարենը հետևություններ անեն, քանի օր է ՝ «լափշա են կախում մեր ականջներին», համոզելով, որպեսզի դեպքի մասին չբարձրաձայնենք: Երեխան էլ ուզում է սովորել և դրա ցանկությունը նա ունի, սակայն մտածում ենք տեղափոխել այլ դպրոց, քանիր որ դեռ հոգեբանական ծանր վիճակի մեջ է: Հիմա ուզում ենք նաև երեխային տանել հոգեբանի մոտ»: [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը խնդրի վերաբերյալ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր