211652_close_icon
views-count74805 դիտում article-date 17:30 14-11-2017

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրենը պնդում է, որ երեխայի թարթիչները հենց երեխան է կտրել՝ աչքերի գույնն իմանալու համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նյութ էր հրապարակել այն մասին, որ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում սովորող աշակերտներից մեկի մայրը՝ Մարինե Սարգսյանը, հայտնել էր, որ դպրոցում իր որդուն ծեծի են ենթարկել, սկոտչով կապել են ձեռքերը, տարել զուգարան և կտրել թարթիչները: 6-ամյա երեխայի մայրը նշված գործողությունների մեջ մեղադրում էր նույն դասարանի մի քանի աշակերտների և պատրաստվում էր դիմել իրավապահ կառույցներին: Այսօր՝ նոյեմբերի 14-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը ասաց. «Երեխային մեր դպրոց են բերել մասնավոր դպրոցից, սեպտեմբերի 15-ին: Հետո իմացանք երեխայի ճակատագրի մասին. նա ծնվել է Հունաստանում, ծնողները բաժանված են: Գիտեմ, որ հայրը շատ ուշադիր է, վարորդ է վարձել, որը երեխային տանում-բերում է: Նրա մայրը դպրոց մեկ անգամ է միայն եկել: Մենք ավելի շատ շփվել ենք վարորդի հետ: Քանի որ ողջ սեպտեմբեր ամիսը դիտարկման շրջան է, մենք արդեն տալիս ենք անուններ, թե որ երեխան ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, դրա հիման վրա ուղղորդեցինք գնահատման կենտրոն: Երեխայի բժշկական թղթերը, քանի որ պետք է արտերկրից ուղարկեին, հետաձգվում էին: Չնայած դրան, մեր հոգեբանը, հատուկ մանկավարժը, լոգոպեդը երեխայի հետ աշխատում էին: Չորեքշաբթի օրը սոցմանկավարժն անցնում է մարմնի մասերը՝ գլուխ, աչք, թարթիչ եւ այլն: Երեխան ուսուցչին հարցնում է` իսկ թարթիչներըը կտրո՞ւմ են, սոցմանկավարժն ասում է, որ իհարկե ոչ, չի կարելի: Երեխան ասում է, որ իր թարթիչները ինքը կտրել է, որովհետեւ ուզում էր իր աչքերի գույնն իմանալ: Սոցմանկավարժը հարցնում է ` որտե՞ղ ես կտրել, երեխան պատասխանում է` մամայի մոտ: Սոցմանկավարժը միանգամից իջնում է ինձ մոտ, մենք էլ, հենց վարորդը գալիս է, տեղեկացնում ենք նրան, վերջինս էլ՝ երեխայի հայրիկին, հայրիկն էլ՝ մայրիկին: Մայրիկը երեխային տանում է իր մոտ, սովորեցնում, որ իրեն «սկոտչով» կապել են, տարել զուգարան, ծեծել են, թարթիչները կտրել: Որպեսզի հոր խիղճը հանգիստ լինի, նա եկավ դասարան, խնդրեց, որ բոլոր երեխաներին հավաքենք մեկ սենյակում, և խոսեց բոլոր երեխաների հետ: Մեկ էլ ասեց, թե ով է իր երեխայի թարթիչները կտրել, մենք զարմացանք, երեխան էլ մատնացույց արեց պատահական երեխաների, թե իբր իրենք են կտրել: Դրանից հետո ես ուղարկեցի պայուսակները ստուգելու ու, բնականաբար, նմուշի համար ոչ մի «սկոտչ» չկար դասարանում: Ինքը վառ երևակայություն ունի, բայց որ նման պատասխան պետք է ստանայինք, չէինք սպասում»: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/13/1082119/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 13-ին, Հունաստանի և Հայաստանի քաղաքացուհի, 47-ամյա Մարինե Սարգսյանը պատրաստվում էր դիմել ՀՀ Ոստիկանութան պետ, Ոստիկանության գեներալ–գնդապետ Վլադիմիր Գասպարյանին, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի վերջիններս իրենց հսկողության տակ վերցնեն նոյեմբերի 8-ին Երևանի կենտրոն վարչական շրջանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում իր տղայի՝ Հունաստանի քաղաքացի, 7-ամյա Մարիոս–Արտյոմ Սարգսյանի նկատմամբ դպրոցում կատարված անմարդկային վերաբերմունքի բացահայտման գործը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում մայրը, ով նաև պատրաստվում էր դիմել Հայաստանում Հունաստանի դեսպանատուն, ասել էր. «Երեխայիս նկատմամբ նոյեմբերի 8-ին նշված դպրոցի զուգարանում իր դասընկերներ Մինասը, Գոռը և Գագիկը բռնություն են կիրառել. սկոտչով կապել են ձեռքերը ու դեմ են տվել պատին, մի քանի հարվածներ են հասցրել, ինչի հետքերը կա մարմնի և քթի վրա, այնուհետև նրանցից մեկն էլ մկրատով երեխայի թարթիչներն է կտրել: Տղաս առողջական խնդիրներ է ունեցել նախկինում և մեծ դժվարությամբ՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Իսրայելում բուժումների ենք տարել: Որոշ չափով ապաքինվել էր, գրեթե չէր կակազում, սակայն այս դեպքից հետո երեխայի մոտ նորից սկսվել է վախի մթնոլորտն ու խոսելիս սկսել է նորից կակազել: Զարմանում եմ, ինչպե՞ս կարելի է 21-րդ դարում նման ձևով վերաբերվել երեխայի հետ, ու դպրոցի տնօրինությունն ու դասղեկը, ինչու չէ, նաև մանկավարժական կոլեկտիվը, տեղյակ չլինեն, իսկ մեր՝ նրանց դիմելուց հետո փորձեն ծածկադմփոց անել: Խնդրում եմ Վ. Գասպարյանին, Լ. Մկրտչյանին և Տ. Մարգարյանին, որ նրանք հետամուտ լինեն, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, հակառակ դեպքում՝ եթե մնան անպատիժ, նույն արարքը նորից չկրկնվի մեկ այլ երեխայի նկատմամբ: Որպես ծնող՝ ինձ զայրացնում է նաև դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանի և դասվար Վերոնիկա Կարենովնայի՝ խնդրին մատների արանքով նայելու հանգամանքը: Փոխարենը հետևություններ անեն, քանի օր է՝ «լափշա են կախում մեր ականջներին»՝ համոզելով, որպեսզի դեպքի մասին չբարձրաձայնենք: Երեխան էլ ուզում է սովորել և դրա ցանկությունը նա ունի, սակայն մտածում ենք տեղափոխել այլ դպրոց, քանիր որ դեռ հոգեբանական ծանր վիճակի մեջ է: Հիմա ուզում ենք նաև երեխային տանել հոգեբանի մոտ»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր