211652_close_icon
views-count29988 դիտում article-date 19:26 13-11-2017

Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է. newsbook.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1946 թ. նոյեմբերի 13-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում, հաղորդում է [url=http://newsbook.am/?p=113896&l=am]newsbook.am[/url]-ը։ Ծառայել է խորհրդային բանակում։ 1974-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանը` բանասերի որակավորմամբ։ Վանո Սիրադեղյանը եղել է Հայաստանի գրողների միության անդամ, «Առավոտ» թերթի հիմնադիր, իսկ 1988-ից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ Բազմաթիվ պատմվածքների եւ գրքերի հեղինակ է։ 1990–1992 և 1997–2000 թթ-ին Վանո Սիրադեղյանը եղել է ՀՀՇ վարչության նախագահ, 1990–1992թթ. Գերագույն Խորհրդի պատգամավոր։ 1992-1996թթ. աշխատել է ՀՀ ներքին գործերի նախարար, 1996-98-ին Երեւանի քաղաքապետ, 1996 – 1999թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր։ 1999թ-ին Վանո Սիրադեղյանը վերընտրվում է որպես պատգամավոր։ 2000-ին խորհրդարանը՝ նիստերին անհարգելի կերպով չմասնակցելու պատճառաբանությամբ, Սիրադեղյանին զրկում է պատգամավորի անձեռնմխելիությունից, ապա` պատգամավորական մանդատից: Վանո Սիրադեղյանի անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ։ Այժմ գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Ստորև ներկայացնենք Հրանտ Մաթևոսյանի խոսքերը Վանո Սիրադեղյանի մասին. «Ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ: Չեմ ասի, թե մուտքը արձակի երկիր խանդով ընդունեցի: Ամենևին: Արձանագիր հաջողությունն այնքան քիչ էր, Վերքի ողբով մեկընդմիշտ բացարձակված աբովյանական լեզվահեղեղը այնքան հաճախ էր խուսափում արձակի խաղաղ մարգագետինը խաղաղորեն սնելուց, որ թվում էր թե պատումը հայերենի տարերքը չէ, որ հայերենի տարերքը արձակը չէ, որ հայոց լեզվով ինքնանկարը մեկընդմիշտ հակացուցված է հայ գրողին: Ասում եք՝ հապա Տիգրանուհի՞ն, Խնձորի այգի՞ն, հապա Եղջերո՞ւն, հապա Մուշե՞ղը… Մուշեղը, Աղասին, Եղջերուն, Սիլան, Խնձորի այգին վկայություն են այն բանի, թե որքան խոսքաշատ ու որքան սակավամարդ է հայ արձակի երկիրը և թե որքան սակավակյաց, որքան անպտուղ, գրեթե ամուլ են այդ երկրի տերերը: Եվ ուրեմն ամեն մի նոր մուտք մեծ ու նոր հույս էր, ամեն շրշյուն՝ մեղեդու սպասում, ամեն ծփանք՝ մեծ հովտի ծավալուն կենդանության ակնկալիք – առավել ևս՝ իր մուտքը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://newsbook.am/?p=113896&l=am]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր