211652_close_icon
views-count3907 դիտում article-date 20:18 13-11-2017

«Ընտանեկան բռնության մասին» օրենքով պետք է խստորեն պատժվի երեխայի նկատմամբ բռնություն կատարած ծնողը. Ա. Բախշյան

Միայն անցյալ շաբաթվա ընթացքում երեխաների իրավունքները ոտնահարելու մասին տարբեր մարդկանց կողմից 3 տարբեր բովանդակության նամակներ եմ ստացել: Մի նամակում տատիկը պատմում է, որ նախկին հարսը իր 3 անչափահաս թոռներին զրկում է տեսակցել իր հետ այն դեպքում, երբ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր դատարանը 2014 թվականի ապրիլի 14-ի վճռով երեխաների մորը պարտավորեցրել է չխոչընդոտել տատիկի հետ տեսակցություններին, սակայն դատարանի որոշմանը հակառակ մայրը խոչընդոտում է: Ավելին, տատիկն ինձ հասցեագրած նամակում գրել է, որ մայրը երեխաներին մուրացկանության է մղում ու թե՛ Էրեբունու, թե՛ Վաղարշապատի ոստիկանության անչափահասների բաժինները տեղյակ են, սակայն ոչ մի արդյունք, որովհետև, ինչպես ինձ ուղղված նամակում այդ տատիկն է գրել. «քանի որ նրանց թիկունքում կա ոստիկանության աշխատակից»: Էրեբունի և Վաղարշապատի ոստիկանությունը պետք է զբաղվեն տատիկի այս հայտարարությամբ: Տատիկը 05.05.2017թ. դիմել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին՝ թոռներին խնամակալ լինելու խնդրանքով, որը 24.05.2017թ. մերժվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դ. Գրիգորյանի կողմից, հղում անելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածին, որը վերաբերում է «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանությանը» և ոչ մի ընդհանրություն չունի այս դեպքի հետ ու վստահ են եղել, որ ոչ մեկը այդ օրենքը չի բացելու ու կարդա: Մեղմ կորակեմ՝ խաբեություն: Վերոնշյալ հանձնաժողովը այս երեխաների դեպքում չի փորձել անգամ փնտրել երեխաների լավագույն շահը ու չի՛ գտել, որը պարտավոր էր անել, մերժել է ու վե՛րջ, որովհետև ամենայն հավանականությամբ նրանց մեջ չկան պաշտոնյաներ, ովքեր տեղյակ են, թե ինչպես պաշտպանել մարդու, երեխայի իրավունքը, տեղյակ չեն օրենքներից ու համապատասխան կարգերից, որին կոչված են: Հաջորդ նամակով էլի մի տատիկ բողոքում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին առընթեր խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 08.11.2017թ. որոշումից, որով որոշել են երեխաներին ուղարկել ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն», որպեսզի այնտեղ «հաղթահարվի հոգեբանական ճնշվածությունը և վերականգնվի հոր հետ հարաբերությունները», առանց հաշվի առնելու, որ կենսաբանական հոր նկատմամբ քրեական գործ է հարուցված «ընտանեկան բռնություն» հոդվածով: Այն դեպքում, երբ երեխաներն իրենց մոր մահից հետո արդեն 4 ամիս է ապրում են տատիկի ու քեռու հետ, ապահով են, խնամված ու խաղաղ հոգեվիճակն ապահովված է նրանց մոտ, իսկ այդ «վայ» հանձնաժողովի ապօրինի որոշման հետևանքով այս անչափահասները հերթական բռնության կենթարկվեն, եթե նրանց բռնի կերպով խլեն տատիկից ու տանեն ՀՕՖ: Ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածը շատ հստակ ձևակերպում է երեխաների իրավունքները և մասնավորապես, ասում է.«երեխան իրավունք ունի պաշտպանության համար ինքնուրույն դիմելու խնամակալության և հոգաբարձության մարմին», իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի 2016թ. հ.1333 նախադեպային որոշմամբ վերացվել է երեխայի տարիքի որևէ սահմանափակում ու ամրագրել է ցանկացած տարիքում երեխայի կարծիքը լսելու նրա իրավունքը, որը կբացահայտեր երեխաների լավագույն շահը, սակայն այդ շահը բացահայտելու փոխարեն, քաղաքապետարանի աշխատակից, ոմն Անդրանիկի շահերն են պաշտպանվել, ով երեխաների կենսաբանական հոր եղբայրն է և որոշել է երեխաներին ենթարկել հերթական բռնության: Հաջորդ պատմությունն այն մասին է, թե ինչպես մի ընտանիքում, որն արդեն ուներ մեկ տղա, հաշմանդամությամբ ծնված երեխայի հայրը 8 ամիս հետո լքել է երեխաներին և ընդամենը 25000 դրամ ալիմենտ է վճարում: Չնայած այսօր ունի լավ եկամուտ, բայց ալիմենտի չափն այդպես էլ չի ավելացվում, որովհետև իր անունով չի ձևակերպել իր բիզնեսն ու չենք կարողանում լիարժեք պաշտպանել այդ երեխաների ապրելու իրավունքը: Երկու տղաներին մայրը մեծացնում է չնչին նպաստով ու ալիմենտով, չի կարողանում աշխատել, որովհետև հաշմանդամություն ունեցող երեխան իր կարիքն ունի: Չի կարողանում գազի վառարանով տաքացնել չափազանց խոնավ տունը, որովհեետև գազի վճարը չի կարող մուծել: Մի՞թե սա բռնություն չէ սեփական երեխաների նկատմամբ: Կրկնում եմ, այս բողոքները ընդամենը մեկ շաբաթում եմ ստացել ու որքան շատ են դրանք: Վերոնշյալ դեպքերի ուսումնասիրությունից ելնելով, ինչպես նկատեցիք վերևում նկարագրված երկու դեպքերից, կարող ենք արձանագրել, որ ՏԻՄ-երի խնամակալության և հոգաբարձուների հանձնաժողովներն առաջնոդվում են ամեն ինչով, բացի երեխայի լավագույն շահը գտնելու ու հիմնավորելու իրենց պարտականությունից: Եզրակացությունս միանշանակ է, կողմնակից եմ «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ Օրենքի բոլոր այն փոփոխություններին, որով սահմանվելու են իրենց ծնողական պարտականություններից խուսափող կամ ընտանեկան բռնություն կիրառած ծնողների նկատմամբ ամենախիստ պատիժների պահանջին: [b] Անահիտ Բախշյան, Ավագանու «Ելք» խմբակցության անդամ[/b]

Նմանատիպ նյութեր