211652_close_icon
views-count1336 դիտում article-date 12:36 29-08-2023

Ադրբեջանն այս հանցավոր վարքագծի համար խստորեն պետք է պատժվի, ՀՀ իշխանություններն ի վերջո պետք է գործեն ի շահ հայի և հայկական երկու պետությունների․ Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին․

«Միջազգային գործընկերներիս ահազանգել եմ, որ Ադրբեջանը խաղաղ բնակիչների է առևանգել. սա միջազգային տարբեր կոնվենցիաների ուղիղ խախտում է: Դեռ 2021 թվականից ահազանգում եմ ՀՀ իշխանություններին՝ պահանջելով կոնկրետ քայլեր իրականացնել՝ իրավական հավասարակշռությունը վերականգնելու համար:

Ադրբեջանը հարյուրավոր հայերի, այդ թվում՝ Արցախի Հանրապետության նախագահի, արտաքին գործերի նախարարի, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների նկատմամբ վաղուց միջազգային հետախուզում է հայտարարել։

Մինչդեռ ես՝ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ նախկին և ներկա գլխավոր դատախազներին թե՛ ամբիոնից, թե՛ գրավոր նամակներով բազմիցս դիմել եմ պահանջով՝ հստակ քայլեր իրականացնել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու ուղղությամբ, սակայն այս առումով մինչ օրս ոչ մի քայլ չի իրականացվել։

Եթե ՀՀ իշխանությունները հետախուզում հայտարարեին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, շարունակական դարձած առևանգման դեպքերն այսպիսի հանդգնությամբ գուցե չկրկնվեին:

Առևանգված քաղաքացիները պետք է անհապաղ ազատ արձակվեն, Ադրբեջանն այս հանցավոր վարքագծի համար խստորեն պետք է պատժվի, ՀՀ իշխանություններն ի վերջո պետք է գործեն ի շահ հայի և հայկական երկու պետությունների:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ»

Նմանատիպ նյութեր