211652_close_icon
views-count7268 դիտում article-date 11:50 14-11-2017

Այսօրվանից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով՝ 2017 թվականի նոյեմբերի 14-ից Երևան քաղաքի Մալաթիայի-Մեծարենցի, Մանանդյան-Նիզամի, Գաջեգործների 1-ին ու 3-րդ, Չեխովի-Շևչենկոյի և Բուռնազյան-Միչուրինի փողոցների խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Փոփոխությունների արդյունքում բոլոր ուղղություններից տրանսպորտային միջոցներին կարգելվի առանց կանգառ կատարելու մուտք գործել նշված խաչմերուկների տարածք, որի համար խաչմերուկ մուտք գործող բոլոր ուղղություններով կտեղադրվեն 2.5՝ «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» ճանապարհային նշաններ և կկատարվեն համապատասխան գծանշումներ: [img]http://st0.shamshyan.com/editor/0538108001510636621657904.jpg[/img] [b] ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ[/b]

Նմանատիպ նյութեր