Զլաթան Իբրահիմովիչ. Մենք Զվեդիան ենք
Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլաթան Իբրահիմիչը յուրօրինակ կերպով է արձագանքել, որ թիմը դուրս է եկել 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:
«Մենք Զվեդիան ենք», գրել է 36-ամա ֆուտբոլիստը իր թվիթերում՝ թիմի ներկայիս կազմի լուսանկարի ներքո:
Զլաթանը գրառումն արել է անգլերեն լեզվով, սակայն գրել է ոչ թե Sweden, այլ՝ Zweden, քանի որ Z տառով է սկսվում նրա անունը:
Շվեդիայի հավաքականը ԱԱ-2018-ի անցումային խաղերում [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/14/1082158/]հաղթահարեց[/url] Իտալիայի արգելքը (1:0, 0:0):
Իբրահիմովիչը իր մրցելույթները հավաքականում ավարտել է Եվրո-2016-ից հետո:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
We are Zweden pic.twitter.com/rDXzRImev4
— Zlatan Ibrahimović (@Ibra_official) November 13, 2017