3534 դիտում
19:28 14-11-2017
Ժողովրդավարության պառակտմանն ուղղված մանիպուլյացիան. Freedom House
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Սոցիալական ցանցերով մանիպուլյացիան ժողովրդավարության պառակտման համար» [url=https://freedomhouse.org/article/new-report-freedom-net-2017-manipulating-social-media-undermine-democracy]զեկույցը[/url]: Զեկույցում նշված է, որ Հայաստանը դուրս է մնացել ազատ համացանցով երկրների շարքից, հայտնվելով մասամբ ազատների թվում:
Հայաստանի հարևաններից Ադրբեջանը նույնպես մասամբ ազատ երկրների շարքում է, իսկ Վրաստանը համարվում է ազատ համացանց ունեցող երկիր: Թուրքիան, Իրանը, ինչպես նաև Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը անազատ երկրների շարքում են:
Հայաստանի մասին ընդարձակ [url=https://freedomhouse.org/report/freedom-net/2017/Armenia]հոդվածում[/url] նշված է, որ հետընթացը գրանցվել է 2016 թվականի հուլիսի իրադարձությունների օրերին Facebook-ի արգելափակման, լրագրողներին թիրախավորելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, 2017 թվականի ապրիլին խորհրդարանական ընտրությունների ժամանակն Twitter-ում անկախ ԶԼՄ-ների հաշիվներն արգելափակելու և համաձայնեցված կերպով սոցիալական ցանցում ապատեղեկատվություն տարածելու հաշվին:
Զեկույցում հայկական մամուլը շարունակվում է գնահատվել «ոչ ազատ»: Միևնույն ժամանակ չեն գրանցվել քաղաքական-հասարակական բովանդակության հեռացման և բլոգերի արգելափակման դեպքեր: Ինտերնետ հասանելիություն ունի բնակչության 62%-ը:
Հարավային Կովկասում համացանցի ազատության ցուցանիշով վերջին տեղում Ադրբեջանն է՝ 66 միավոր: 24 միավորով առաջին տեղում Վրաստանն է, որտեղ համացանցն «ազատ» է գնահատվել:
Նմանատիպ նյութեր
3529 դիտում
11:07 05-04-2017
Հայաստանում գրանցվել է ժողովրդավարության անկում. Freedom House. «Ամերիկայի ձայն»
1915 դիտում
09:11 13-02-2019
Հայաստանյան հասարակությունն ընտրել է ժողովրդավարության ուղղին՝ Freedom House․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան