6702 դիտում
10:55 15-11-2017
Մի կողմից՝ լաչառություն, մյուս կողմից՝ դավադրությունների փնտրտուք. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Բազմիցս արդեն գրել եմ, որ ցանկացած անձնական հարձակում՝ անկախ նրանից, թե ով է հարձակման թիրախը, ինձ համար անընդունելի է: Մանավանդ՝ եթե թիրախավորված անձը պատերազմող երկրի պաշտպանության նախարար է: Ցանկացողները կարող են ստուգել «Առավոտի» պահոցում, որ ես նույնքան դեմ էի, երբ «կապը կտրած» հայտարարություններ էին անում Սեյրան Օհանյանի, առավել ևս՝ նրա ընտանիքի հասցեին:
Նրա ղեկավարած կառույցն, այո, ուներ (ունի) բազմաթիվ թերություններ, բայց դրանք ոչ այնքան բանակի, որքան ամբողջ պետական համակարգի արատներն են: Ինչպես վերջերս միանգամայն տեղին գրում էր գործընկերներիցս մեկը, հնարավոր չէ այդ մեխանիզմի ինչ-որ օղակ «մաքուր պահել»՝ ամբողջը պետք է աստիճանաբար մաքրվի:
Բայց ինքնահաստատվել` պաշտպանության նախարարին «անձնապես կպնելով» (ավանդույթ, որը գալիս է դեռևս Վազգեն Սարգսյանի ժամանակներից)՝ նման ձևով փառք ձեռք բերելու մեթոդներն ինձ կասկածելի են թվում:
Սակայն պետք է հասկանալ, որ այդպիսին է մեր քաղաքական մշակույթը, այդպիսին է մեր հասարակությունը, և այս դեպքում նույնպես կարելի է ասել, որ քաղաքական գործիչները վաճառում են այն «ապրանքը», որը պահանջարկ ունի: Իսկ «վաճառվում է» ագրեսիվ, բամբասկոտ, «լաչառ» ոճը: Դրա շնորհիվ է, որ հնարավոր է ձեռք բերել երկրպագուներ, լայքեր, հրճվալից բացականչություններ և այլն:
Մի բան էլ կա, որ Հայաստանում լավ է վաճառվում՝ «դավադրություններ բացահայտելը»: Հենց որ ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, միանգամից դեմքին տալիս եք խորամանկ և առեղծվածային արտահայտություն և կիսաձայն արտաբերում եք՝ «ես գիտեմ, թե որտեղից է այդ ամենը գալիս»:
Եվ քանի որ մենք մեծապես ազդված ենք ռուսական քաղաքական մշակույթից, այդ՝ մշուշով պատված, խորհրդավոր «չարիքի կենտրոնն» ունի կոնկրետ անուններ՝ Արևմուտքն իր ամբողջականության մեջ, հրեաները, մասոնները կամ «հուդամասոնները» (ի դեպ, չափազանց անգրագետ ձևակերպում է), աշխարհի ուժային կենտրոնները, ԼԳԲՏ համայնքը… և, իհարկե, Սորոսը:
Պատկերացումն այն մասին, որ ամբողջ աշխարհի դարդուցավը կտրվել է, և բոլոր «մութ» ուժերի նպատակը Հայաստանին և հայերին «վատություն» անելն է, գալիս է, բնականաբար, մտահորիզոնի նեղությունից, քիչ կարդալուց, քիչ խորհելուց: Եվ հետո՝ այդպես ավելի հեշտ է ապրել. եթե ես ընդունում եմ, որ մարդիկ առաջնորդվում են իրենց սեփական համոզմունքներով (ճիշտ, թե սխալ), ապա հնարավոր է՝ ես փորձեմ նրանց հասկանալ: Իսկ ասել՝ «նա պատվեր է կատարում», նշանակում է ազատվել ուրիշի մտքերի մեջ խորանալուց:
Մի կողմից՝ լաչառություն, մյուս կողմից՝ դավադրությունների փնտրտուք: Մտածելու ժամանակ չի մնում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2030 դիտում
10:43 18-02-2022
Թեման՝ դավադրությունների տեսությունն է․ «Առավոտ»
4136 դիտում
09:25 04-06-2020
Բիլ Գեյթսը, նրա շուրջ դավադրությունների տեսությունը և հաջորդ համաճարակների հնարավորությունը․ «Ամերիկայի ձայն»
4030 դիտում
09:01 23-11-2019
ՀՖՖ նոր նախագահի փնտրտուք. Ինչ անուններ են շրջանառվում. «Փաստ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը