211652_close_icon
views-count36359 դիտում article-date 14:35 16-11-2017

Երևանի թիվ 47 մանկապարտեզում տեղի ունեցավ աշնանը նվիրված հանդես. երեխաները հրաժեշտ տվեցին «Աշուն տատիկին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 15-ին, Երևանի թիվ 47 մակնապարտեզում միջին Գ խմբի դաստիարակ Գայանե Մանուչարյանի և տնօրեն Գոհար Աշուղ-Աթոյանի նախաձեռնությամբ միջին Գ խմբի սաները հանդես եկան աշնանային գեղեցիկ միջոցառումով: Միջոցառմանը ներկա էին մեծ թվով ծնողներ, մանկապարտեզի աշխատողներ և երեխաներ: Աշնանային տոնահանդեսում երգող, ասմունքող, պարող երեխաները բոլորին պարգևեցին տոնական տրամադրություն: Ճաշակով և տոնին համահունչ էր զարդարված նաև դահլիճը, իսկ գույնզգույն տերևներով, մրգե հագուստներով երեխաները նմանվում էին հրաշամանուկների: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 216+
216+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր