211652_close_icon
views-count34423 դիտում article-date 15:38 24-11-2017

Վանաձոր քաղաքի Թիվ 15 ՆՈՒՀ-ի միջին խմբի երեխաները ասմունքով ու երգով հրաժեշտ տվեցին Լոռվա աշնանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոռու մարզում, մասնավորապես, նաև Վաաձորում ավանդույթ է դարձել մշակութային կյանքը ամուր հիմքերի վրա պահելու սկզբունքը: Դրա վառ ապացույցն է այսօր՝ նոյեմբերի 24-ին, Վանաձորի Թիվ 15 ՆՈՒՀ- ում տեղի ունեցած «Հրաժեշտ աշնանը» հանդեսը: Հանդեսին մասնակցում էին միջին խմբի երեխաները, իսկ հանդիսատեսն էլ նրանց ծնողներն էին: Հանդեսից հետո ծնողները իրենց շնորհակալությունն էին հայտնում տնօրեն Մարիամ Սաղաթելյանին, դաստիարակներ Նունե Մարուքյանին, Կարինե Հովհաննիսյանին. դաստիարակի օգնական Գեղեցիկ Ադամյանին՝ երեխաների միջոցով նման հիշարջան օր պարգևելու համար: Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր