78628 դիտում
15:39 16-11-2017
Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. հրդեհ է բռնկվել Նորակերտում բնակվող բազմազավակ ընտանիքի տանը. նրանք կարիք ունեն բարի մարդկանց աջակցության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում բնակվող բազմանդամ ընտանիքը 2 օր է՝ շոկի մեջ է: Էջմիածին քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Իսկանդարյանների տունը րոպեների ընթացքում առաջացած հրդեհի պատճառով մոխրակույտի է վերածվել: Մոխրակույտի է վերածվել նաև ողջ գույքը ու հիմա ընտանիքի անդամները մնացել են քարե շինության մեջ:
Նոյեմբերի 15-ին, ըստ տուժածների հայտարարության՝ հոսանքի տատանումների պատճատռով տանը հրդեհ է բռնկվել:
Հրաշքով են փրկվել, երջանիկ պատահականությամբ, զոհեր և վիրավորեր չկան, սակայն սոցիալապես անապահով պայմաններում ապրող Իսկանդարյանների ընտանիքը միչև այս պահը միայն օգնություն է ստացել հարևաններից, ովքեր թե՛ հրդեհի տարածման, թե՛ դրանից հետո, ինչով կարողացել են, օգնել են բազմազավակ ընտանիքին:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում տուժածերն ասում էին. «Հոսանքների պատճառով կրակ բռնկվեց տանը, չհասցրեցինք անգամ դեմն առնել: Մինչև հրշեջների ժամանումը, հարևաններն էին օգնում, բայց անզոր գտնվեցինք: Տան ողջ գույքը, որ տարիներով էինք ձեռք բերել՝ մոխիր դարձավ:
Հարևաններից բացի՝ գյուղապետնն է փորձել մեզ օգել, իսկ Արմավիրի մարզպետարանից ոչ մի ներկայացուցիչ չի եկել: Մեր խնդրանքն է, որպեսզի հնարավորության սահմաններում մեզ գույքով օգնեն: 5-6 դպորցական երեխա կա: Կտրվել են դասերից: Ողջ դասագրքերը, հագուստները լրիվ մոխիր են դարձել: Էլի լավ է՝ հարևնների տներն ենք քնում, մինչև տեսնենք, բարի մարդիկ կգտնվեն, որ մեզ գույքով օգնեն:
Խնդրում ենք պատկան մարմիններին սատար կանգնեն մեզ: Առիթից օգտվելով էլ մեր շնորհակալության ու երախտիքի խոսքն ենք ուղղում մեր հարևաններին: Իրոք, ճիշտ է ասված, երբ մարդու մատը փուշ է մտնում, բարեկամից շուտ հարևանն է հասնում»:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի օգնականը փոխանցեց, որ դեպքի մասին պատգամավորը տեղյակ է և խոստացել է, որ առաջիկա օրերին ինքը կայցելի ընտանիքին և կփորձի «դարման լինել նրանց վերքին»»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրում է բարի մարդկանց, որպեսզի հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեն 60-ամյա Ռաֆիկ Իսկանդարյանին, 61-ամյա Աիդա Իսկանդարյանին, 37-ամյա Միսակ Իսկանդարյանին, 35-ամյա Տիգրան Իսկանդարյանին, 27-ամյա Արթուր Իսկանդարյանին, 35-ամյա Արմինե Իսկանդարյանին, 31-ամյա Սրբուհի Իսկանդարյանին, 27-ամյա Տաթևիկ Այվազյանին, 14-ամյա Ռաֆայել Իսկանդարյանին, 12-ամյա Ռռուբեն Իսկանդարյանին, 11-ամյա Աիդա Իսկանդարյանին, 3-ամյա Ալիսա Իսկանդարյանին, 4-ամյա Նարեկ Իսկանդարյանին և 3-ամյա Վահե Իսկանդարյանին:
Բարեգութ ու սրտացավ այն քաղաքացիները, ովքեր կցանկանան օգնել այս ընտանիքին՝ թե՛ հագուստով, թե՛ գույքով,[b] խնդրում ենք զանգահարել 094-31-34-27 կամ 093-23-55-97 հեռախոսահամարներով:[/b]
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5827 դիտում
18:58 12-06-2015
Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. ընկույզի չափ կարկուտը վնասներ է պատճառել Լոռու մարզի Ճոճկան գյուղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ