211652_close_icon
views-count47651 դիտում article-date 20:02 19-12-2018

«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում». կրակը րոպեների ընթացքում իր սև գործն է արել. թոշակառու ամուսինները, որոնց տղան զոհվել է Արցախում, բարեգութ մարդկանց օգնության կարիքն ունեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածնի վարչական տարածքի Զվարթնոց թաղամասի Մանուշյան փողոցի տներից մեկում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով և թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները: Պարզվել է որ կրակը բռնկվել է թիվ 18 տան տանիքում, այնուհետև թիվ 16: Հրդեհի տարածումը հրշեջների և քաղաքացիների շնորհիվ նախ կանխվել է, այնուհետև մարվել: Ամբողջությամբ այրվել է թիվ 18 տան տանիքի 120 քմ մակերեսը և թիվ 16 տան տանիքի մոտ 10 քմ հատվածը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն ասում էին. «Ժողովրդական խոսքը ճիշտ է, երբ ասում է՝ «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում»: Տանն ապրում են թոշակառու ամուսինները, ովքեր նաև ունեն առողջական խնդիր: Տղան 2008թ.-ին Հադրութում ծառայելիս է եղել և զոհվել է: Կինը՝ 51-ամյա Մարգարիտա Զադինյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, ամուսինն էլ՝ 58-ամյա Գենյա Զադինյանը, 3-րդ կարգի հաշմանդամ: Նրանց թոշակը կազմում է 90 հազար դրամ ու այդ գումարով նրանք հաստատ չեն կարող տանիքը վերանորոգել: Խնդրում ենք բարեգութ մարդկանց, որպեսզի օգնության ձեռք մեկնեն այս ընտանիքին, մանավանդ, որ նրանք ոչ թե գումար են խնդրում, այլ գոնե շինանյութով օգնեն: Հուսով ենք, որ կգտնվեն բարի մարդիկ, ովքեր կդրսևորեն բարի կամք ու այս ընտանիքին միայն չեն թողնի: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նույնպես խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի սատար կանգնեն թոշակառու հաշմանդամ ամուսիններին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր