211652_close_icon
views-count7350 դիտում article-date 23:04 16-11-2017

Նիդերլանդների Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի եւ ՆԹ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի ուղեկցությամբ նոյեմբերի 16-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Սենատի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Բարձրաստիճան հյուրը եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում։ Տիկին Անկի Բրուկերս-Քնոլը նշել է. «Առաջին անգամ եմ լինում թանգարանում եւ խորապես ցնցված եմ այն տառապանքներից, որոնք կրել է հայ ժողովուրդը։ Սարսափելի եւ ահավոր է»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր