7904 դիտում
17:49 16-11-2017
Վարչապետը Նիդեռլանդների Սենատի նախագահի հետ քննարկել է տնտեսական կապերի ակտիվացման հեռանկարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Նիդեռլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլին:
Ողջունելով հյուրին Հայաստանի կառավարությունում՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ հատկանշական է, որ նման բարձր մակարդակի այցը տեղի է ունենում Հայաստանի և Նիդեռլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի տարում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այցը հնարավորություն կտա նոր լիցք հաղորդել երկկողմ կապերին և, մասնավորապես, ակտիվացնել առևտրատնտեսական համագործակցությունը, որի մակարդակը ցանկալիից ցածր է, բայց ներուժը՝ մեծ:
«Պատրաստ ենք կազմակերպելու գործարարների պատվիրակությունների փոխայցելություններ, որոնք հնարավորություն կտան ծանոթանալ Հայաստանի ներդրումային հնարավորություններին, ներդրումներ ներգրավելու նպատակով կառավարության կողմից ձևավորված նպաստավոր օրենսդրական դաշտին և ուսումնասիրել Հայաստանը՝ որպես երրորդ շուկաներ դուրս գալու հարթակ օգտագործելու հեռանկարները», - նշել է վարչապետը: Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, ճանապարհաշինության, ջրային կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ադամանդագործության և այլ ոլորտներում գործակցության զարգացումը:
Նիդեռլանդների Սենատի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ քաղաքական երկխոսության մակարդակը և նշել, որ իր երկիրը ևս կարևորում է Հայաստանի հետ տնտեսական կապերի ընդլայնումը: «Հայաստանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս կարևոր տեղ զբաղեցնել տարածաշրջանում ու տնտեսական առումով կամուրջ հանդիսանալ Եվրամիության ու ԵԱՏՄ-ի միջև: Ինչպես Հայաստանի հետ, այնպես էլ Հայաստանի միջոցով տարբեր երկրների հետ համագործակցելու և հարաբերություններ զարգացնելու հնարավորություններ կան», - ասել է Անկի Բրուկերս-Քնոլը: Սենատի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի՝ գործարար կապերի ակտիվացմանն ուղղված փոխայցեր կազմակերպելու առաջարկը և պատրաստակամություն հայտնել աշխատել այդ ուղղությամբ:
Զրուցակիցներն ընդգծել են նոյեմբերին ստորագրվելիք Հայաստան-Եվրոպական համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կարևորությունը՝ համակարծիք լինելով, որ այն կնպաստի ինչպես ԵՄ շրջանակում, այնպես էլ երկկողմ կապերի խորացմանն ու ամրապնդմանը:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում անցկացված սահմանադրական բարեփոխումների, Նիդեռլանդներում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել տասնամյակներ շարունակ Նիդեռլանդների կողմից, այդ թվում՝ միջազգային ֆինանսական կառույցների միջոցով, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին աջակցելու համար: Կարեն Կարապետյանը կարևորել է նաև Նիդեռլանդների զարգացման գործակալության միջոցով մեր երկրում տեխնիկական ու ֆինանսական աջակցության ծրագրերի իրականացումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1433 դիտում
15:13 24-01-2019
Նիկոլ Փաշինյանը և Մարկ Ռուտեն քննարկել են Հայաստանի և Նիդեռլանդների միջև տնտեսական կապերի զարգացման հեռանկարները
Այս բաժնից
715 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
541 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին