211652_close_icon
views-count1433 դիտում article-date 15:13 24-01-2019

Նիկոլ Փաշինյանը և Մարկ Ռուտեն քննարկել են Հայաստանի և Նիդեռլանդների միջև տնտեսական կապերի զարգացման հեռանկարները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը: Նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Նիդեռլանդների միջև առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացումը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Հայաստանի և Նիդեռլանդների վարչապետները մտքեր են փոխանակել նաև գյուղատնտեսության, զբոսաշրջության և ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման շուրջ: Կողմերն անդրադարձել են նաև բազմակողմ մակարդակում փոխգորակցությանը, մասնավորապես, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում: Նիկոլ Փաշինյանը և Մարկ Ռուտեն վստահություն են հայտնել, որ համաձայնագրի արդյունավետ իրականացումը կնպաստի Հայաստանում տնտեսության, արդարադատության և այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանն ու ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը:

Նմանատիպ նյութեր