7284 դիտում
23:00 17-11-2017
Նալբանդյանը՝ ԱլԳ գագաթնաժողովի հռչակագրում Արցախի վերաբերյալ հնարավոր ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի [url=http://mfa.am/hy/press-conference/item/2017/11/17/fm_brazilfm_press/]ասուլիսի [/url]ժամանակ անդրադարձել է Բրյուսելում կայանալիք ԱլԳ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում Արցախի խնդրի վերաբերյալ հնարավոր ձևակերպումներին վերաբերող հարցին.
[b]- Պարո՛ն Նալբանդյան, ըստ տեղեկությունների՝ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ, հայտարարության մեջ, կարծես թե, միակ կետը, որ ցայսօր կարգավորված չէ, հակամարտություններին վերաբերող կետն է: Այդ առումով, միգուցե նաև հասկանալի պատճառներով, Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնություններ կան և չի հաջողվում, կարծես թե, համաձայնության գալ: Խնդրում եմ ներկայացնեք՝ ինչպիսի՞ն է իրավիճակը այդ հարցի հետ կապված, ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը, Ադրբեջանը ի՞նչ է ցանկանում:[/b]
- Այստեղ ավելի շուտ պետք է խոսել ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ տարբեր մոտեցումների, որոնք հայտնի են, ես արդեն նշեցի դրանց մասին, ավելի շուտ կարելի է խոսել Ադրբեջանի և Եվրամիության, Ադրբեջանի և միջազգային հանրության միջև մոտեցումների տարբերության մասին: Գիտեք, այդ տարբերությունը բազմիցս ակնհայտ է եղել, նաև նախորդ գագաթաժողովների ժամանակ, այդ թվում՝ Արևելյան գործընկերության:
Եվրամիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշտապես նույնն է եղել. ի աջակցություն եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին: Դա ինչ-որ կոնյուկտուրային դիրքորոշում չէ, այլ բավական մտածված, գիտակցված և այնպիսի մոտեցում է, որ վնաս չհասցվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ նպաստելով եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին՝ նպաստի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եվրամիության այս դիրքորոշումը երբևէ չի փոխվել:
Ինչ վերաբերում է այդ հռչակագրին, ապա բանակցությունները շարունակվում են, և մինչև բանակցությունները չեն ավարտվել, այդ հռչակագրի վերաբերյալ ինչ-որ բանի մասին այսօր հայտարարելը, դեռ վաղաժամ է: Մի քանի օր դեռ կա: Տեսնենք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5496 դիտում
10:27 17-11-2017
ԱլԳ գագաթնաժողովի հռչակագիրը՝ փակուղում. պատճառը կրկին Արցախի խնդիրն է. «Ժամանակ»
5246 դիտում
14:05 24-11-2017
ԵԺԿ գագաթնաժողովի հռչակագրում Արցախին վերաբերող ձևակերպումներ կան
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»